Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում կանցկացվի վաղը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա վաղը:

Այս մասին Մամեդովը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա հավելել է, որ այսօր տեղի կունենա Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 19-ին, Վիեննայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031