ԼՂՀ ՊԲ-ն Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Ադրբեջանական կողմից գերեվարված, Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությանվերաբերյալ Լեռնային Ղարաբաղի հանրապետությանՊաշտպանության բանակը հանդես է եկելհայտարարությամբ:

«Կարելի է տարբեր լրատվամիջոցների էջերում կամլսարաններում անընդհատ բարձրաձայնել սեփական,այսպես կոչված հաջողությունների մասին, բերելհակառակորդին պատճառած կորուստների վերաբերյալ՝փաստերով չհիմնավորված թվական տվյալներ, գովերգելայն բանակը, որն անընդունակ է կատարել իր առջև դրվածամենասովորական խնդիրն անգամ և, այդ ամենովհանդերձ հետապնդել սոսկ մեկ նպատակ՝ սեփականհասարակությանը համոզել այն ամենի մեջ, ինչ-որ ընդհանրապես գոյություն չունի…

Սա է Ադրբեջանի ագիտպրոպի գործելաոճը, որի հիմքում ընկած է սուտը, չարախոսությունը, սեփական անճարակությունը երևակայությանուժով քողարկելու մոլուցքը… Նույն դեպքի շուրջ կարող են խոսել քաղաքագետն ու ռազմական փորձագետը, լրագրողն ու քաղաքացին ևնրանցից ամեն մեկն՝ առանց փաստերի ու խղճի խայթի կներկայացնի այն, ինչ-որ կհամարի իրենց ձեռնտու կամ քիմքին հարիր…

Որ այսամենն արվում է նշվածների կողմից, էլի հասկանալի է՝ կասեն քարոզչություն է… Մինչդեռ երբ նույն տրամաբանությամբ են գործում տվյալերկրի գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, ազգային հերոս կոչված վայ գեներալներն ու դրանցենթակաները՝ մեզ համար զավեշտալի, իսկ այդ երկրի համար պիտի որ ողբերգություն լինի…Դա ողբերգություն է, քանի որ ստելով սեփական ժողովրդին հանգստացնելը չէի ասի, որ ամենահաջողված տարբերակն է…

Հակամարտության գոտում իր իսկ կողմից սադրած նախահարձակ գործողություններում խայտառակաբար պարտվել, բայց հանդես գալհաղթողի կեցվածքով՝ ամենաքիչը ինքնախաբեություն է…Ինքնախաբեություն է, երբ արժանապատվության փոխարեն ընտրում ես ստորությունը, երբ մարտադաշտում կրած պարտությանդ մուռըհանելու համար պատրաստ ես դիմելու վայրենիության հասնող և բանականության սահմաններում որևէ կերպ չտեղավորվող անմարդկայինքայլերի… Ասենք այնպիսին, ինչպիսինն այսօր էր, երբ թուրքի գյուղում հայտնված մոլորյալ հայ քաղաքացի Կարեն

Պետրոսյանին ներկայացնելով որպես դիվերսանտ /նրան բռնել և զինվորականներին էր հանձնել թուրք գյուղացին, որից Կարենը թեյ և ծխախոտ էր խնդրել/՝Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առանձնասենյակում՝ ծնկաչոք վիճակում նվաստացրին, իսկ այնուհետևսպանեցին…Եվ դա արվեց Ադրբեջանի ազգային հերոս հորջորջված «գեներալ» Ռովշան Ակպերովի հրամանով ու անմիջական մասնակցությամբ…

Այն«գեներալի», ով ընդամենը օրեր առաջ քարոզչամիջոցներով ստում էր, թե վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գծում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ իբր սպանվել է 71 հայ զինվոր, իսկ այնուհետև շրջանառության մեջ դրեց Թովուզիուղղությամբ 4 հայ դիվերսանտ ոչնչացնելու մասին մտացածին ապատեղեկատվությունը… Այսքանից հետո հարց է առաջանում՝ ու՞մ հետմենք գործ ունենք՝ բանակի՞, թե մռայլ միջնադարի հովերով տարված նախճիրի, որը նախընտրում է ոչ թե մարտադաշտը, այլև քնածինկացնահարելու կամ մոլորյալ անպաշտպանին «հերոսաբար» սպանելու ճիվաղ կեցվածքը: Հետո էլ ասում են՝ մենք հզոր ենք…»:

 

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս