Այս հանդիպումը նշանակալի է, պայմանավորված է համաշխարհային նշանակության իրադարձություններով. Վ. Կազիմիրովը՝ Սոչիի հանդիպման մասին. Tert.am

Tert.am-ի հարցազրույցում ՌԴ պաշտոնաթող դիվանագետ, ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ-ն ներկայացնող նախկին համանախագահ, ԼՂ հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը, պատասխանելով հարցին, թե վերջին մի քանի օրերի լարվածության լիցքաթափում ակնկալո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների Սոչիի հանդիպումից, ասաց. «Շատ կցանկանայի հուսալ, որ այդ հանդիպումը ուղղակիորեն կապված լինի լարվածության թուլացման հետ: Ես վստահ եմ, որ աշխատանք կտարվի հենց այս ուղղությամբ: Այլ կարծիք նույնիսկ չեմ էլ կարողանա ունենալ, Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը, Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է դրանում:

Իսկ Երևանում հնչող այն կարծիքների կապակցությամբ, որ Ռուսաստանը Մինսկի խմբից դուրս է մղում մյուս համանախագահներին, ասաց. «Նման հանդիպումները, նկատի ունեմ՝ ՌԴ Նախագահի մասնակցությամբ, շատ հաճախակի էին անցկացվում տարիներ առաջ: Եվ սա իր աջակցությունն էր գտնում Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից: Այնպես որ, միջազգային իրադրության մեջ որոշ բացասական զարգացումները մեխանիկորեն այն հարթություն տեղափոխելը, որ սա Ռուսաստանի փորձն է՝ իր ձեռքը վերցնելու նախաձեռնողականությունը, ծիծաղելի է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ի սկզբանե հատուկ է եղել Ռուսաստանի Դաշնությանը»:

-Պարոն Կազիմիրով, ի՞նչ սպասելիքներ ունեք Սոչիում երկու կամ երեք նախագահների հանդիպումից՝ Սերժ-Սարգսյան-Վլադիմիր Պուտին- Իլհամ Ալիև ձևաչափով:

-Անկեղծ ասեմ, որ այս կապակցությամբ հատուկ ինչ-որ տեղեկատվության չեմ տիրապետում, բայց ելնում եմ նրանից և ինձ թվում է՝ բոլոր ողջամիտ մարդիկ ելնում են նրանից, որ նման հանդիպումները օգտակար են: Իհարկե, օգտակարության աստիճանը կախված կլինի կոնկրետ արդյունքներից: Բայց ինքնին նման հանդիպումները մի քանի տարի առաջ բավականին հաճախ էին անցկացվում, ունենում էին որոշակի արդյունքներ, ափսոս, որ վերջնարդյունքի չբերեցին: Նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այն հանդիպումների շարքը, որոնք Դմիտրի Անատոլի Մեդվեդևի մասնակցությամբ էին անցկացվում:

Ներկայիս հանդիպումը նշանակալի է, պայմանավորված է համաշխարհային նշանակության իրադարձություններով, ուկրաինական ճգնաժամով և նրանով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ և հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների որոշակի սրացում եղավ: Ահա այս երեք գործոնները նման գունավորում են տալիս Սոչիի հանդիպմանը, դրա կարևորությանը, որը ուրիշ պահի կարող էր նման կարևորություն չունենալ: Իհարկե, շատ կարևոր է լիցքաթափել վերջին իրադարձությունների սրությունը: Ես հասկանում եմ, որ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումներն է առաջ տանում, բայց կան որոշ բաներ, որոնք պետք է կողմերը կատարեն: Նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական պարտավորություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Այլապես, եթե կողմերը պարտավորությունները պահելու ենթակա չեն, ի վիճակի չեն, սա «բեսպրեդել է»: Առաջին հերթին խոսքը Ադրբեջանի մասին է: Սա կարող եմ ասել այն միջնորդական առաքելության արդյունքներով, որոնք Ռուսաստանի Դաշնությունն իրականացնում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինված հակամարտության փուլում: Խոսքը մի շարք փաստաթղթերի մասին, որոնք ստորագրվել են կողմերի միջև և չեն կատարվել հատկապես Ադրբեջանի կողմից: Հենց սա պետք է հաղթահարվի, երիտասարդ պետությունը պետք է միջազգային հանրության մեջ բավականաչափ հեղինակություն ունենա նրանով, որ վրա է վերցնում միջազգային պարտավորություններ ու դրանք կատարում է:

-Իսկ կոնկրետ վերջին մի քանի օրերի լարվածության լիցքաթափում ակնկալո՞ւմ եք Սոչիի հանդիպումից:

-Իհարկե, շատ կցանկանայի հուսալ, որ այդ հանդիպումը ուղղակիորեն կապված լինի լարվածության թուլացման հետ: Ես վստահ եմ, որ աշխատանք կտարվի հենց այս ուղղությամբ: Այլ կարծիք նույնիսկ չեմ էլ կարողանա ունենա, Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը, Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է դրանում: Իսկ հակամարտող կողմերը՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, եթե խորն են մտածում, ոչ կոնյունկտուրային, ապա պետք է Ռուսաստանից շատ ավելի շահագրգռված լինեն, որպեսզի այն վիճելի հարցերը, որոնք առկա են, իրենց լուծումը գտնեն քաղաքական երկխոսության և փոխզիջումներ գտնելու մեջ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս