ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 18-ին, այցելել է ԼՂՀ հարավային թեւ, որտեղ ծանոթացել է գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Վարդաձոր գյուղը Մարտակերտի շրջանի այն գյուղերից է, որի ճակատագիրը մեծապես կապվեց Կաշենի հանքավայրի շահագործման հետ: Մինչեւ անգամ խոսվում էր բնակիչների տեղափոխման մասին:
Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում;
ԼՂՀ վարչապետի՝ 2014թ. փետրվարի 11-ի համապատասխան հանձնարարականի համաձայն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը և հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, ձևավորում են աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով, ակնկալելով հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը քննարկումներին:
Լրատվամիջոցը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ու Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը կարձագանքեն դրան:
Ավարտվել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող դասընթացների 4-րդ փուլը, որին մասնակցում էին 30 համայնքապետ: Այսօր ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Սերգեյ Նասիբյանը հանդիսավոր պայմաններում գյուղապետերին է հանձնել մասնակցության հավաստագրերը:
Սահմանում տեղի ունեցող միջադեպերը եւ պատերազմի վերսկսման հավանականությունը չեն կարող կարգավորման ուղի լինել, եւ մեր խնդիրը այլ ուղիների փնտրում է, որոնք չեն ուղեկցվում կրակոցներով ու սպանություններով։ Հենց այս հարցերի շուրջ էր ղարաբաղյան կողմն առաջարկում քննարկել։
Մենք հենց ադպիսի լիարժեք բանակցություններ ենք վարում Երևանի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 14-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ` փետրվարի 13-ին հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է տնտեսության ներկայիս վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության մի խումբ անդամների` կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հեռուստատեսության մի խումբ աշխատակիցների` Արցախի հանրային հեռուստատեսության 25-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախում հեռուստատեսության և հեռուստալրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար:
ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը կառավարության երեկվա նիստում ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ ամուսնության կնքման համար կանանց եւ տղամարդկանց համար սահմանվում է միեւնույն ամուսնական տարիքը` 18 տարեկան։
Երեկ կարճատև քննարկումներ են ծավալվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում (Համայնքների պալատ)՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
Մարտունու շրջանի համար խորքային ջրերն օգտագործելու ծրագիր է մշակվել: Այս մասին մարտունեցիների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը:
Վարչապետ Արա Հարությունյանի խոսքով՝ ապագա բնակարանները տրամադրվելու են վարկով: Մեխանիզմները քննարկվում են:
ԼՂՀ արդարադատության նախարարության տվյալներովª մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ընդհանուր առմամբ բռնադատվածների հարցերով զբավող հանձնաժողովի կողմից հրավիրվել է 71 նիստ, որի արդյունքում 267 անձանց շնորհվել է բռնադատվածի, իսկ 21 անձանց` բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ: Շուրջ 160 դիմում մերժվել է:
հսկողություն սահմանել դրանց նկատմամբ:
Կառավարությունը հաստատեց 2014թ. պետակա բյուջեի միջոցների հաշվին իրականացվող անշարժ գույքի կադաստրի զարգացման 2014թ. համալիր ծրագիրը, համաձայն որի` նախատեսվում է 2014 թվականին կադաստրի համակարգի կողմից իրականացնել մոտ 303 մլն դրամ ընդհանուր արժեքով 10 ծրագրային աշխատանք, մասնավորապես, ԼՂՀ տարածքում համայնքների, բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման և կադաստրային քարտեզագրման, ԼՂՀ աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման և այլ ուղղություններով:
Մենք անում ենք ամեն հնարավոր բան՝ այդ հակամարտության կարգավորման համար:
ԵՄ-ը և այդ միավորման երկրները պետք է ԼՂՀ-ը ճանաչեն որպես ինքնիշխան պետություն:
Ա. Աղաբեկյանը հույս է հայտնել, որ համայնքների ղեկավարները ակտիվորեն կմասնակցեն դասընթացներին և իրենց հուզող հարցերով կդիմեն համապատասխան մարմինների պատասխանատուներին:
Այսօր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ողջունել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա առաջին խմբի մասնակիցներին:
Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելեց Սոս գյուղ և Մարտունի քաղաք՝ այդ համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը մասնակցելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով:
Փետրվարի 7-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հավաստագրեր հանձնեց անգլերեն լեզվի ուսուցման շարունակական դասընթացների մի խումբ մասնակիցների, որոնք արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում են կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ, «ԱՎԻՍ» և «ՍՊԻՔ ԱՊ» անգլերենի ուսուցման կենտրոնների կողմից:
Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
«Վերահաստատելով Ջեյմս Ուորլիքին` հավելեմ, որ ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե պատասխան գործողությունների կարիք չի լինում»,-նշել է Ա. Սաղաթելյանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով:
Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Նախագահների հետ համանախագահները քննարկել են ոչ վաղ անցյալում Փարիզում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպման արդյունքները: