
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հաջորդ շաբաթ. աղբյուր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են հաջորդ շաբաթ, Փարիզում: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:
Հանդիպման ժամանակ արտգործնախարարները քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: