Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 60%-ով. դեսպան
Դամասկոսում Թուրքիայի դեսպան Բուրհան Քյորօղլուն անդրադարձել է Սիրիայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ տվյալներին։ Դեսպանը նշել է, որ երկկողմ առևտրի ծավալը Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո (2024. դեկ.8) զգալիորեն աճել է։
Ըստ Քյորօղլուի՝ երկկողմ առևտրի ծավալը աճել է 60%-ով։ Դեսպանը նշել է, որ փոխադարձ առևտուրը, մասնավորապես սննդի, շինարարության և հիմնական սպառողական ապրանքների ոլորտներում, պահպանվում է ու նպաստում տնտեսական շարժունակությանը թե՛ սահմանամերձ շրջաններում, թե՛ տեղի բնակչության շրջանում։
Դեսպանը նաև ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում և հավելել, որ դիվանագիտական շփումները ևս զարգանում են այնպես, որ նպաստեն տնտեսական զարգացմանը։



