Մահափորձի պատվիրատուներին պետք է փնտրել ԼՂՀ իշխանությունու՞մ. ԳԱԼԱ

ԼՂՀ դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, «ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու փաստով ի հայտ են բերվել գործով կասկածյալներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1974թ. ծնված Արա Ռաֆայելի Ավետյանը և 1979թ. ծնված Սերգեյ Բորիսի Հարությունյանը, ովքեր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով»:

Ստացվում է այնպես, որ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի կապակցությամբ, ԼՂՀ Դատախազության պաշտոնական վարկածի համաձայն, կասկածյալները գնացել են այդ քայլին անձնական պատճառներով:

Ըստ ԳԱԼԱ-ի` ԼՂՀ միջազգայնագետ և Լեռնային Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը այս վարկածը համարում է իշխանական վարկած: Ըստ նրա՝ մահափորձը մեկ ենթատեքստ ուներ, այն է՝ քաղաքական:
«Ճիշտն ասած զարմանալի է իշխանությունների՝ անընդհատ ամեն ջանք գործադրումը՝ այս մահափորձը միջանձնային դաշտ տեղափոխելու համար: Մինչեւ պաշտոնական հաղորդագրությունը նման գնահատական Ֆեյսբուքում տալիս էին այն մարդիկ, ովքեր իշխանությունների կարծիքն են առաջ մղում, այդ վարկածներն են առաջ քաշում, քննարկում: Նշեմ, որ ձերբակալվածներից մեկին անձամբ ճանաչում եմ նախագահական ընտրությունների ժամանակ, շփվել եմ նրանց հետ, բավականին ակտիվորեն նրա ընտանիքը աշխատել է: Դատախազության նշած պատճառով անհնար էր, որ կասկածյալը գնար մարդ սպանելու, քանզի լավ վարպետ է և նորմալ դիրք ունի հասարակությունում: Իմ ճանաչած կասկածյալը Բալասանյանի թիմակիցը չի եղել, ուղղակի ընտրությունների ժամանակ աջակցել է նրան, եւ միշտ լավ հարաբերություններ են ունեցել նրա հետ: Ես պարբերաբար շփվում եմ թե կասկածյալի ընտանիքի, թե Բալասանյանի հետ: ԼՂՀ դատախազության պաշտոնական վարկածը, համաձայն որի կասկածյալները գնացել են այդ քայլին անձնական պատճառներով, առնվազն անլուրջ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս