Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունվարի վերջերին. աղբյուր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են հունվարի երրորդ տասնօրյակին: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են Ժնև՝ քննարկելու համար՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցությունների ձևաչափի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:

Աղբյուրի խոսքերով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի կարող տեղի ունենալ փետրվարից շուտ, և որ ամեն ինչ կախված է լինելու բանակցությունների օրակարգի պատրաստությունից:

Նշվում է, որ Բուրկհալտերը ԵԱՀԿ գործող նախագահ դառնալուց հետո երկարաձգել է Անջեյ Կասպրշիկի մանդատը՝ որպես Ղարաբաղյան հակամարտության գծով իր անձնական ներկայացուցիչ: Կասպրշիկն այդ պաշտոնում նշանակվում է արդեն 17-րդ անգամ և կուտակել է միջնորդի մեծ փորձ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031