Ինչո՞ւ են համընկնում Եկեղեցու վերաբերյալ թուրք-ադրբեջանական և հայկական տեսլականները. Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լսում եմ իշխանության ներկայացուցիչների, իրենց լրատվականների, իրենց խոսացող «գլուխների» մտքի գոհարները և ուղղակի ապշում եմ։ Եթե մի տեղ հավաքել իրենց բոլոր մտքերը ապա ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն իրենց պնդումներին կապված Եկեղեցու հանդեպ իրականացվող գործընթացներին, ապա այդ բոլոր հայերը տեռորիստ են և «պետության» դեմ են։

Նույնը բառացի պնդում են ադրբեջանցիները և թուրքերը։ Այս պարագայում ունեմ երեք հարց։

1- Ինչո՞ւ իշխանական և թուրք-ադրբեջանական տեսլականները Հայոց Եկեղեցու վերաբերյալ լրիվ իրար համընկնում են

2- Համաձայն վերը նշված իշխանական տրամաբանությանը, արդյո՞ք ստացվում է որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը տեռորիստ են

3- Կոնկրետ, ո՞ր պետության շահերի պահպանման մասին են խոսում իշխանությունները, եթե իրենց տեսլականը լիովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական հակահայկական քաղաքականությանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031