Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն». Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տարածվում է տեղեկատվություն, որ կարող ենք կրկին ականատես լինել այն ամենին ինչը տեղի ունեցավ 2025 թվականի հունիսի 27-ին:

Այսինքն կրկին խոսվում է, որ իրավապահները փորձելու են շրջափակել մեր Մայր Աթոռը: Անկեղծորեն ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք այլևս երբեք այդ տեսարանին ականատես չենք լինելու: Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ: Հույսս և ցանկությունս պարզապես չեն բխում մեր պատմությունից, մեր արժեքներից, այլ նաև հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակից: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործողություն որպեսզի լինի օրինական՝ պետք է լինի համաչափ և անհրաժեշտ: Այս չափանիշների և միջազգային իրավական նորմերի տեսանկյունից ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»»:

Տեսանյութեր

Լրահոս