ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:

Բեռնում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համագործակցության հարցը: Բուրկհալտերը գոհունակություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ նրանց գործադրած միջնորդական ջանքերի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031