Ինչ մասնագիտություններ կլինեն ԼՂՀ բուհերում գալիք ուսումնական տարում

karabakh-open.info-ը գրում է. 2014-2015 ուսումնական տարվա համար Արցախի պետական համալսարանը ընդունելություն կկազմակերպի 27 (առկա) եւ 14 (հեռակա) մասնագիտությունների գծով: Այս մասին հայտարարվել է ԼՂՀ կառավարության վերջին նիստում՝ ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա եւ հեռակա ուսուցմամբ 2014-2015 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների, ինչպես նաեւ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա եւ հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների ցանկերի ներկայացման ժամանակ։

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղն ընդունելություն կկազմակերպի 10-ական (առկա եւ հեռակա), միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանակներում՝ 10 (առկա) եւ 9 (հեռակա) մասնագիտությունների գծով։

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում առկա ուսուցման համար դիմորդները կարող են ընտրություն կատարել 9, իսկ հեռակայի համար՝ 8, միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանակներում՝ 12 (առկա) մասնագիտությունների միջեւ։

«Մեսրոպ Մաշտոց» համալսարանը ընդունելություն կկազմակերպի 11 (առկա), 8 (հեռակա), Ստեփանակերտի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտը՝ 2 մասնագիտությունների գծով՝ դիզայն եւ հագուստի մոդելավորում։

Մանրամասները այստեղ`

Տեսանյութեր

Լրահոս