The Beatles ռոք խմբի երաժիշտ Ռինգո Սթարը համացանցում հայկական խմբի կատարում է հրապարակել
The Beatles նշանավոր ռոք խմբի երաժիշտ Ռինգո Սթարը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է հայկական The Beatles Band խմբի բիթլզյան կատարումներից մեկը։
Հոլովակում հայկական խմբի անդամները երևանյան փաբերից մեկում կատարում են The Beatles-ի With a Little Help From My Friends երգն ու կրում են այն շապիկների կրկնօրինակները, որոնք The Beatles-ի անդամները կրել են 1967 թվականին թողարկված Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմի շապիկի լուսանկարում։
Հոլովակին կից Ռինգո Սթարը գրել է. «Խաղաղություն և սեր Երևանից՝ Հայաստանից»։ Ռինգո Սթարն այս տարի նշում է ծննդյան 85-ամյակը, ինչի առթիվ իր սոցիալական ցանցերի էջերում կիսվում է տարբեր երկրներից խմբերի կատարումներով։



