
ՌԴ-ն համաշխարհային առաջատար է դարձել անօդաչու համակարգերի ոլորտում. WSJ

Ռուսաստանը համաշխարհային առաջատար է դարձել անօդաչու համակարգերի ոլորտում։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը։
«Ռուսաստանն այժմ անօդաչու համակարգերի ոլորտ համաշխարհային առաջատարն է»,- նշել են հոդվածի հեղինակները։
Միևնույն ժամանակ «Wall Street Journal»-ը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները շտապում են ընդօրինակել Ուկրաինայի փորձը և ստեղծում սեփական անօդաչուներ ու դրանց հակազդման համակարգեր։
Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ ամերիկյան պաշտպանական ստարտափները ձախողումների ֆոնին դիմել են Ուկրաինային՝ ԱՄՆ բանակի համար անօդաչու թռչող սարքեր արտադրելու հարցում օգնելու համար։
Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան ստարտափները միլիարդավոր դոլարներ են ծախսել՝ փորձելով ստեղծել փոքր անօդաչուներ, որոնք, ինչպես հայտարարում են Պենտագոնում, պետք կգան ապագա հակամարտությունների ժամանակ, սակայն դրանցից շատերը արտադրել են թանկարժեք թռչող սարքեր, որոնք այնքան էլ լավ չեն թռչում: