Բաժիններ՝

Սիրիայում մարտի 6-ից զոհվել է 1500 խաղաղ բնակիչ. ոչ կառավարական կազմակերպություն

Սիրիայի ծովափնյա նահանգներում մարտի 6-ից 1500 խաղաղ բնակիչ է զոհվել բռնությունների հետևանքով:

Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն (SOHR) ոչ կառավարական կազմակերպությունը:

«Սիրիական ափին մարտի 6-ից անվտանգության ուժերի օբյեկտների և պաշտպանության նախարարության ստորաբաժանումների վրա տեղի զինված խմբավորումների հարձակումների ու դրան հաջորդած զինված էսկալացիայի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը, SOHR-ի հաշվարկներով, հասել է 1500-ի»,- նշված է SOHR-ի կայքում հրապարակված հայտարարությունում:

Կազմակերպության տվյալներով՝ սպանվածներից մոտ 1400-ը ալավիական համայնքի ներկայացուցիչներ են: Ավելի վաղ SOHR-ը հաղորդել էր առնվազն 1383 զոհվածների մասին:

Սիրիայի Լաթաքիա և Տարտուս ծովափնյա նահանգներում մարտի 6-ին կատաղի բախումներ էին սկսվել սիրիական անվտանգության ուժերի և բանակի ու նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև:

Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 231 ուժային: Նախարարությունը մարտի 10-ին հայտարարել է ռազմական գործողության ավարտի և իրավիճակի կայունացման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս