Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Բելգորոդում տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի ժամանակավոր պաշտոնակատար նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը, փոխանցում է ТАСС-ը։
Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին ժամանել է հայրենի Ռոսարիո՝ վերջին հրաժեշտը տալու հորը՝ Խորխե Մեսսիին, որը կյանքից հեռացել է 68 տարեկանում՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը դեպի կայուն խաղաղության համաձայնագրի կնքում և արդեն պատկերացում ունի Հարավային Կովկասում ապագա անվտանգության ճարտարապետության և տնտեսական համագործակցության մասին։
Մադրիդի «Ռեալն» արձագանքել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հոր՝ Խորխեի մահվանը։
Ամերիկացի սենատորները ներկայացրել են օրինագիծ՝ Լիբանանին Միացյալ Նահանգներից ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, ըստ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքում տեղադրված հայտարարության։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի համակարգերի, այդ թվում՝ MLRS բազմակի հրթիռային համակարգերի արձակիչների և ATACMS բալիստիկ հրթիռների Ուկրաինային փոխանցելու առաջարկի մասին, ըստ Կոնգրեսի պաշտոնական փաստաթղթերի։
ԱՄՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Չարլզ Կոստանցան ժամկետից շուտ ազատվել է պաշտոնից, ուրբաթ հայտնել է ԱՄՆ բանակը։ Մինչև հրամանատարության պլանային փոփոխությունը նրան մնացել էր մոտ երկու ամիս, հայտնել է ABC News-ը։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Anadolu գործակալության հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված պաշտպանական համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ պաշտպանության մեխանիզմ, որը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամադ Բաղեր Զոլղադրը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր քաղաքականությունը և չի կատարել Թեհրանի պահանջները, հաղորդել է Mehr-ը։
Անտարկտիկական ցուրտը հասել է Նոր Զելանդիա՝ բերելով ձյուն, սառնամանիք և ուժեղ քամի, հայտնել է The Guardian-ը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ օգոստոսի 6-7-ը Ղրղըզստանի Չոլպոն-Ատայում կայացած նիստը տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում վերջին ամիսների ամենալարված փուլերից մեկի պայմաններում։
ԱՄՆ նախագահ Թրամփը օգոստոսի 8–ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։ Միանգամից նկատելի է մի տարբերություն։ Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիեւը Թրամփին շնորհակալություն է հայտնել Մեծ Քսանի ամերիկյան գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։
Կալիֆոռնիայում ցանկանում են տուգանել ինֆլուենսերներին քաղաքական թեկնածուների թաքնված գովազդի համար։ Օրինագծի հեղինակներն առաջարկում են նահանգի ընտրական հանձնաժողովին իրավունք տալ ինքնուրույն նշանակել մինչև 5 հազար դոլարի տուգանք յուրաքանչյուր խախտման համար՝ առանց դատարան դիմելու, հայտնել է Associated Press-ը։
Հարավային Կորեայում անոմալ շոգը հանգեցրել է անսովոր թվային լուծման ի հայտ գալուն․ երկրի բնակիչները սկսել են օգտագործել մի հավելված, որն օգնում է զբոսանքի համար գտնել ամենազով և ստվերոտ երթուղիները։
Կասպյան լճում ջրի մակարդակը ներկայում իջել է դիտարկումների ողջ ընթացքում արձանագրված ամենացածր ցուցանիշից, և ըստ Բալթյան բարձրությունների համակարգի` միջինը 29 մետրից պակաս է: Նշված տվյալները հրապարակել է կասպիական ձկնաբուծության գիտահետազոտական ինստիտուտի Վոլգա-Կասպյան մասնաճյուղը (КаспНИРХ) [14] [21]:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփի կողմից թարմացված Սպիտակ տան ինտերիերը համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի պալատների հետ։ Kara Swisher-ի փոդքաստի հարցազրույցում ԱՄՆ նախկին պետքարտուղարը քննադատել է Օվալաձև աշխատասենյակում և նախագահական նստավայրի այլ հատվածներում ոսկե դեկորի օգտագործումը։
Գերմանական Blumenthal GMBH նավագնացության ընկերությունը, որը նախկինում նացիստական Գերմանիայի հիմնական նավագնացական ընկերություններից մեկն էր, նավեր է կորցնում Օդեսայի մոտակայքում, պարզել է ՏԱՍՍ-ը՝ հիմնվելով ծովային երթևեկության մոնիթորինգի տվյալների վրա։
ԱՄՆ նավթային ընկերությունը, որը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի հետ, սկսել է հորատման համար նախատեսված սարքավորումներ մատակարարել Գրենլանդիա՝ չստանալով դրա համար տեղական իշխանությունների թույլտվությունը, գրել է The Guardian-ը։
«Այս իշխանության ղեկավարն ինքն է անհանդուրժողականության, ատելության մթնոլորտի, ոչ մարդկային վերաբերմունքի առաջին կրողը»։
Անցյալ տարի աշխատանքից ազատված դաշնային դատախազ Ուիլ Ռոզենցվեյգը դատի է տվել ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ մեղադրելով գերատեսչությանը իր խոսքի ազատության սահմանադրական իրավունքը խախտելու մեջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի մասին քննադատական հայտարարությունների պատճառով, հաղորդել է Associated Press-ը։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հայտնել է, որ իր հոր քաղցկեղը տարածվել է ոսկրերում և այլ օրգաններում։ BBC News-ի հարցազրույցում նա պատմել է, որ հիվանդությունը 83-ամյա նախկին նախագահին ուժեղ ցավեր է պատճառում և լրջորեն վատթարացնում է նրա վիճակը։
Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կադրային վերադասավորումներ է արել երկրի պաշտպանական գերատեսչությունում՝շեշտը դնելով մարտական գեներալների և սպաների վրա։
Թրամփը Ալիևին հրավիրել է G20-ին: Այս մասին հայտնում են ադրբեջանական կայքերը՝ նշելով, որ տեղի է ունեցել ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույց
Մենք արմատապես կրճատել ենք Իրանի ռազմական կարողությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։
Թրամփ-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է TRIPP նախագծի նշանակությունը տարածաշրջանային կապակցվածության տեսանկյունից։
ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա կառուցելու և առաջ շարժվելու գործում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
1 տարի առաջ նախագահ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և Հայաստանին՝ պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, այս մասին գրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ճանապարհ են բացել կայուն և անդառնալի խաղաղության համար, գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:
Մեծ Բրիտանիայում հաջորդ շաբաթ սպասվում է շոգի նոր ալիք, առանձին շրջաններում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 36°C։ Երկրի Օդերևութաբանական ծառայության (Met Office) կանխատեսման համաձայն՝ շոգ եղանակը կընդգրկի Անգլիայի և Ուելսի զգալի մասը, գրել է Express-ը։
Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կզգուշացնի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդներին Կնեսետի ընտրություններից առաջ հանձնաժողովի անդամների դեմ վարկաբեկման արշավների սպառնալիքի մասին, ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 27-ին, հայտնել է 13-րդ ալիքը։