Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ ապրիլի 12-ին Թեհրանը և Վաշինգտոնը բարձր մակարդակի անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Կողմերի հեռախոսազրույցը կայացել է ԵՄ-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ
Եգիպտոսի նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ եռակողմ գագաթնաժողովի շրջանակում Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հորդանանի առաջնորդներն ապրիլի 7-ին համատեղ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Գազայի հատվածում հրատապ հրադադար ապահովելու ուղիները:
Մոսկվան, Պեկինը և Թեհրանը համաձայնեցնում են դիրքորոշումները իրանական միջուկային համաձայնագրի ապագայի վերաբերյալ
Վերջերս Ֆրանսիան ջանքեր է գործադրել, որ 2 հեռուստաալիք ունենա Հայաստան հանրային մուլտիպլեքսում, բայց մերժվել է։ Ազգային ժողովում այս մասին հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ մարտի 18-ին էր հայտնել Բելգորոդի մարզ ներխուժելու՝ Ուկրաինայի զինված ուժերի փորձերի մասին։ Նույն օրը լրագրողների հարցերին պատասխանելիս Զելենսկին չէր հերքել գործողությունների իրականացումը։
Ճապոնիան հավակնում է Կուրիլյան շղթայի հարավային չորս՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առևտրի և սահմանների մասին տրակտատը:
Տուժած նահանգների իշխանությունները հայտարարել են, որ ներկայում կատարում են փոթորկի պատճառած վնասի գնահատման աշխատանքներ:
Բեսենթը հիշեցրել է, որ ապրիլի 2-ին, երբ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի մասին, ինքը կոչ է արել օտարերկրյա ղեկավարներին «հանգստություն պահպանել, չսրել իրավիճակը», ԱՄՆ-ին ներկայացնել առաջարկներ, և «ինչ-որ պահի նախագահ Թրամփը պատրաստ կլինի բանակցությունների»։
Տարիներ շարունակ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի առյուծի բաժինը ընկնում էր Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերին
Իսրայելը շարունակելու էամրապնդել Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները. այս մասին X-ում գրել է Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը՝ մեկնաբանելով Աբու Դաբիում համաժողովի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը:
«Նախագահ Թրամփի մերձավոր զինակից Իլոն Մասկը կոչ է արել Սպիտակ տան ղեկավարին զերծ մնալ մաքսատուրքերի բարձրացումից», – գրում է Тhe Washington Post պարբերականը՝ Սպիտակ տան իր աղբյուրները վկայակոչելով։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի վրա երկարաժամկետ հսկողություն սահմանելու հնարավորությունը՝ այն զարգացնելու նպատակով՝ ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության։
2024 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեն կազմել է 841 միլիարդ դոլար:
Սարքերի թվաքանակը, որոնք պլանավորում են տեղակայել այս անգամ, չի նշվում։
Թուրքիան խստորեն քննադատել է Իսրայելին 2023 թվականից ի վեր Գազայում ռազմական գործողությունների համար, դրանք անվանել է պաղեստինցիների դեմ ցեղասպանություն, դիմել Համաշխարհային դատարան Իսրայելի դեմ գործին միանալու համար և դադարեցրել երկրի հետ ողջ առևտուրը:
ԱՄՆ Գերագույն դատարանն ապրիլի 7-ին բավարարել է ամերիկյան վարչակազմի պահանջը և վերացրել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին՝ բարձր գնահատելով այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությունը:
BBC-ի կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր «խաղաղության պայմանագրի» և, այդ համատեքստում, Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու հայ գերիների ճակատագրի մասին՝ նշելով, որ նրանք «կարող են դուրս մնալ խաղաղության համաձայնագրից»: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հոդվածը՝ որոշ կրճատումներով.
Ապրիլի 2-ը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց որպես ԱՄՆ տնտեսական ազատագրման օր՝ կիրառելով նոր մաքսատուրքեր ներկրվող ապրանքների և ծառայությունների համար։ Հիմնական իմաստն այն էր, որ տարբեր երկրներ օգտագործում են ԱՄՆ ներքին շուկան սեփական ապրանքների իրացման համար և մեծապես օգտվում դրանից։ Ուստի, մի կողմից ֆինանսական միջոցները ԱՄՆ-ից արտահոսում են դուրս, մյուս կողմից ներդրումային նոր նախագծեր չեն իրականացվում։
Մենք այնքան ընդհանուր բան ունենք՝ երկուսիս մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ շնորհավորելով RT հեռուստաալիքի և Russia Today միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տարեդարձի կապակցությամբ:
ԱՄՆ նախագահը դժգոհություն է հայտնել տեղում տիրող իրավիճակի առնչությամբ։
Թեհրանը և Վաշինգտոնը շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, Օմանում անուղղակի բանակցություններ կանցկացնեն։
Մասնավորապես, չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կազմում են 34%:
ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։ Այդ մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո:
ԿԳՄՍ փոխնախարարը նաև հավելել է, որ վերջերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկն ընդգրկվել է Չեխովի հեղինակավոր ռուսական փառատոնի ծրագրում։
ԱՄՆ-ի համար նավթի բոլոր տեսակների գները կնվազեն բարելի դիմաց 0,2 դոլարով, հյուսիսարևմտյան Եվրոպայից և Միջերկրածովյան տարածաշրջանից գնորդների համար՝ մեկ բարելի դիմաց 0,5 դոլարով։
ԱՄՆ-ի մի քանի շրջաններում ծայրահեղ եղանակային պայմանները հանգեցրել են առնվազն 20 մարդու մահվան: 10 Նահանգներում գրանցվել է ավելի քան 90 տորնադո:
«Բանակցությունների ավարտին հնարավոր է՝ ուժային տարբերակի հավանականությունը մեծանա։ Միացյալ Նահանգների ու Իսրայելի հիմնական մոտեցումն այն է, որ մտածում են՝ Իրանն այսքան թույլ դժվար հետագայում լինի, ուստի պետք է հնարավորությունների այս պատուհանն անպայման օգտագործեն։ Թույլ ասելով՝ նկատի ունեմ թե՛ իրենց տարածաշրջանային քաղաքականության առումով, որը շատ լուրջ հարվածներ ստացավ, թե՛ Իրանի ներքին իրավիճակի հետ կապված՝ սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունովը։