Մինչ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվում են պատերազմները, Ջո Բայդենը կոչ է անում սատարել Ուկրաինային և Իսրայելին, փորձագետներն արձանագրում՝ մեկնարկում է Երրորդ համաշխարհային պատերազմը, Հարավային Կովկասն ապրում է իր ավանդական խնդիրների ու Արևմուտք-ՌԴ առճակատման տրամաբանության շրջանակում։
Իսրայելը և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և անհրաժեշտ է ապահովել, որ մարդասիրական օգնությունն ուղարկվի որքան հնարավոր է շուտ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետ այցելելիս։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վաղ առավոտից հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարական կենտրոններին, հակատանկային հրթիռների արձակման կետերին և ստորգետնյա ենթակառուցվածքին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երաշխավորության գաղափարն այն մասին չէ, որ դատավորը պարտադիր պետք է ճանաչի երաշխավորներին: Ի՞նչ կարող է լինել առավել մեծ հեղինակության մասին, քան Կոլումբիայի նման երկրում նախագահ դառնալը: Մարդն ասում է՝ ես իմ խոսքն եմ դնում սեղանին: Բավականին մեծ գումար առաջարկված գրավը, երաշխավորների անձը, տնային կալանքը, որը գրեթե կալանքին հավասար բան է, փաստորեն որևէ նշանակություն չունեցան: Էլ չենք խոսում առհասարակ Արմեն Աշոտյանի անձի ու նրա հեղինակության մասին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
«Երկու ճակատ» պոդկաստի այս թողարկման հիմնական թեման Նիկոլի ձեռամբ հրահրվող ներազգային թշնամանքն է, ընդ որում՝ ոչ միայն արցախցիների և հայաստանցիների միջև, այլև՝ հենց արցախցիների ներսում։
Էնգորոնն ասել է, որ Թրամփը կեղծ և նվաստացուցիչ գրառում» է հրապարակել դատավորի աշխատակցի մասին սոցիալական ցանցերում:
Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ այսօր իրավիճակը լարված էր։ Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ապա ներխուժեցին շենք և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից սկսեցին պահանջել իրենց խնդիրների լուծումն այն դեպքում, երբ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել ոչ թե Սամվել Շահրամանյանը, այլ Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։
ԱՄՆ-ն որոշել է միակողմանի պատժամիջոցներ կիրառել չինական երեք ընկերությունների նկատմամբ՝ համարելով, որ նրանք Պակիստան են փոխանցել բալիստիկ հրթիռների արտադրության նյութեր կամ տեխնոլոգիա։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Եվս մեկ ռազմափոխադրական ինքնաթիռ է զենք և տեխնիկա հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի ներուժի ամրապնդման համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ռուսաստանը կապի մեջ է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ՝ զինյալների կողմից գերեվարված պատանդների ազատ արձակման հարցով։ Այդ մասին հայտարարել է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը։
Թագաժառանգի խոսքով՝ գործողությունների համատեղ ծրագիրը նախատեսված է 2024-2028 թվականներն ընկած ժամանակահատվածի համար։
Ալ-Արիշ ժամանելիս Գուտերեշը շեշտել է, որ Եգիպտոսը միակ երկիրն է, որը կարող է նվազեցնել լարվածությունը, և կոչ է արել հրադադար հաստատել՝ հումանիտար օգնությունը Գազա հասցնելու համար։
«Բրյուսելյան հանդիպման հստակ օր նշելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմը նախ հաստատի իր մասնակցությունը»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Հայաստանի և Ադրբեջանի` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը, ինչն Ադրբեջանի խաթարվեց ագրեսիայի կիրառմամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։
Լավրովը երկօրյա այցով Հյուսիսային Կորեա էր մեկնել հոկտեմբերի 18-ին։ Ըստ հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովի և Կիմ Չեն Ընի հանդիպումն անցել է ընկերական և ջերմ մթնոլորտում։
ԻՊԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ սպանվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակմանը մասնակցած ՀԱՄԱՍ-ի զինյալ, չեզոքացվել է նաև ՀԱՄԱՍ-ի ջոկատ։
Գեբրեյեսուսը հայտնել է, որ 2023 թվականին առնվազն 31 պետություններում խոլերայի բռնկում է եղել, և որ վտանգի է ենթարկվում մեկ միլիարդ մարդ:
ՄԱԿ-ի քարտուղարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է Իրանի հետ կապված 61 իրավաբանական և 23 ֆիզիկական անձանց, որոնք այնտեղ ընդգրկվել էին ութ տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձևի ընդունումից հետո։
Նույն օրը, երբ Ռուսաստանի պետդուման չեղարկել էր միջուկային զենքերի փորձարկումների արգելքը, Միացյալ Նահանգները փորձարկումներ էր անցկացրել Նևադայի միջուկային զինափորձարանում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Ըստ փոխնախարարի՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեին կից նաև ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի շրջանակներում կիրականացվի պարենային անվտանգության հետ կապված հարցերի լուծման աշխատանքը։
Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ խնամատարությանն առնչվող մոդելների ու նորարարությունների ներդրման գործընթացում կարևոր դերակատարություն ունենալու համար։ Նախարարը նշել է, որ խնամատարության ինստիտուտի կայացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից և հույս հայտնել, որ իրականացվող բարեփոխումները կբարելավեն ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքին։
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը լրագրողներին հայտնել է, որ հրթիռները և ԱԹՍ-ները խոցվել են Կարմիր ծովում տեղակայված ամերիկյան ռազմածովային ուժերի «Քարնի» կործանիչ ռազմանավի անձնակազմի կողմից։
Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։
Իսրայելից վերադառնալուց հետո Բայդենը տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ պետք է դիմի ԱՄՆ կոնգրեսին Ուկրաինային և Իսրայելին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցով։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ակնկալվում է, որ հաջորդ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ի՝ օրվա երկրորդ կեսին։