Քննարկումների օրակարգում երկու հիմնական թեմաներ են՝ Գազայում պատերազմը և մաքսատուրքերը։
Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքային քաղաքականությունից տուժած երկրների հետ տուրքերը նվազեցնելու շուրջ ցանկացած համաձայնագիր պետք է հանգեցնի ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի վերացմանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանը պետք է ԱՄՆ-ին ցույց տա Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր պատրաստակամությունը, սակայն այս պահին Կրեմլը ձգձգում է գործընթացը
Գերմանիայի հյուսիսում գտնվող Համբուրգ նավահանգստային քաղաքում աշնանը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սցենարով, ինչը կպահանջի արևմտյան դաշնակից ուժերի արագ տեղափոխում դեպի արևելք, հայտնում է dpa-ն։
Թագավորական նավատորմը հայտնաբերել է մի քանի սարք, որոնք տեղադրված են եղել ծովի հատակին, իսկ մի քանիսը ափ են դուրս եկել, հաղորդում է թերթը։ Զինվորականները և հետախուզության ղեկավարները կարծում են, որ դրանք տեղադրվել են միջուկային հրթիռներ կրող բրիտանական չորս սուզանավերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար:
Հութիները Եմենի վերահսկողության համար պայքարում են միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ, որը վերահսկում է հարավային մասը և հիմնական աջակցությունը ստանում է ԱՄԷ-ից: Անպատասխան հարցն այն է, թե արդյոք այս կառավարությանը հավատարիմ ուժերը կկարողանա՞ն դիմակայել հութիներին, գրում է CNN կայքը։
Իսրայելի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրն այսօր ստուգումներ է անցկացրել Լիբանանի հետ սահմանին, հայտնում է Times of Israel-ը։
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը կսկսեն գործել «օրերի և շաբաթների» ընթացքում։
Իսրայելական ուժերն ընդլայնել են օդային և ցամաքային հարձակումները Գազայի հատվածի վրա։ 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 46 պաղեստինցի։ Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։
Ուկրաինայի արևմուտքում ռուսական ավիահարվածներից հետո Լեհաստանը ռազմական ինքնաթիռ է ուղարկել՝ պաշտպանելու իր օդային տարածքը արևելյան սահմանի մոտ: Այս մասին այսօր հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
Պատերազմի ժամանակ Պուտինի պատերազմը դադարեցնելու ծրագիրը մերժելու թեման չի’ մոռացվել ու չի’ մոռացվելու։
Կիրակի օրը լիբանանցի պաշտոնյան հայտնել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Մորգան Օրթագուսը մեկ օր առաջ Բեյրութում իր հանդիպումների ժամանակ քննարկել է «Հեզբոլլահի» զինաթափման հարցը՝ առանց վերջնաժամկետ նշանակելու, հաղորդում է AFP-ն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հրաժարական տա, քանի որ երկիրը ներքաշում է միջուկային տերության դեմ պատերազմի մեջ,- X սոցիալական ցանցում գրել է «Ոտքի ել, Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ և Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը, ով օրեր առաջ կրկին կոչ էր արել հեռացնել Մակրոնին պաշտոնից։
«Գները կաճեն ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհում ընդհանրապես, որովհետև երկրներն այս կամ այն կերպ արձագանքելու են, կազդի նաև ԱՄՆ-ի վճարային հաշվեկշռի վրա։ Ի վերջո, այն դեֆիցիտը, որ կա, ու պայմանավորված է ուժեղ դոլարով, կարող է հետահայաց ազդել նաև փոխարժեքի վրա։ Դոլարը կարող է թուլանալ, ինչն էլ կարող է բանկերից բերել ակտիվների, կանխիկի փախուստի։ Ու այն ընկերությունները, որոնք բորսաներում իրենց բաժնետոմսերը գնանշում են, նրանց բաժնետոմսերի կուրսը կընկնի միանշանակ։ Այսինքն, սա մասսայաբար կարող է բերել բաժնետոմսերի և կորպորատիվ ակցիաների վաճառքի։ Ու այս մթնոլորտն էլ կարող է ազդել ընդհանուր ներդրումային միջավայրի վրա։
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի զորավարժությունները Թայվանի մերձակայքում անհանգստություն են առաջացնում G7-ի երկրների շրջանում։ Այս մասին ասված է G7-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Եվրամիության երկրներն առաջիկա օրերին կփորձեն միասնական ճակատով հանդես գալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի դեմ և, ամենայն հավանականությամբ, կհաստատեն նպատակաուղղված հակաքայլերի առաջին փաթեթը մինչև 28 միլիարդ դոլարի ԱՄՆ ներմուծման դեմ՝ ատամնաթելից մինչև ադամանդ, գրում է Reuters-ը։
«Այսօր Իրանը կայուն է, ուժեղ: Նա Հայաստանի համար անվտանգության երաշխավոր է: Եկե՛ք իրերը կոչենք իրենց անուններով: Եվ եթե չլիներ Իրանի դիրքորոշումը, Զանգեզուրի միջանցքն արդեն սարքած կլինեին»,- 168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի եթերում ասաց իրանցի քաղաքական մեկնաբան և հեռուստառադիոհաղորդավար Աբբաս Ջուման:
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Գերմանիան կորցրել է առաջատարի դերը ԵՄ երկրների ցանկում, որտեղ ապաստան հայցողները փորձում են բնակության իրավունք ստանալ։
Ավելի քան 50 երկիր դիմել է Սպիտակ տուն առևտրային բանակցություններ սկսելու համար, կիրակի օրը ABC News-ի եթերում ասել է ԱՄՆ Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նոր շփումներին կարելի է սպասել արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարձակում են իրականացրել լիբանանյան տարածքի վրա՝ թիրախավորելով «Հըզբոլլահ»-ին։ Այս մասին հայտնել է Իսրայել բանակի մամուլի ծառայությունը։
Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ միասին հաջողությամբ փորձարկել է գերձայնային հրթիռի շարժիչը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Ռուսական զորքերի «Հյուսիս» խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի Սումիի մարզի Բասովկա բնակավայրը։ Այսմասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
Իրանը մերժում է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու պահանջը և հակառակ դեպքում ռմբակոծվելու սպառնալիքը՝ առաջարկելով բանակցել միջնորդավորված՝ Օմանի միջոցով. այս մասին Reuters-ին, անձի գաղտնիության պայմանով, ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ երկու երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ սերտորեն համակարգելու դիրքորոշումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մաքսատուրքերի քննարկման հարցում:
Թրամփի վարչակազմի հերթական ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման թեմային։
Ռուսաստանի Խակասիայի Հանրապետությունում փոթորկի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը Telegram ալիքում:
Մարտի 28-ին Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3,354-ի։ Այս մասին հայտնում է Մյանմարի ռազմական ադմինիստրացիայի ներքո գործող Global New Light of Myanmar թերթը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օտարերկրյա ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելուց հետո «հեշտ չի լինելու»։ Նա հավելել է, որ Չինաստանը, չնայած դրան, շատ ավելի լուրջ է տուժել։