Բաժիններ՝

Իրանի ներկայացուցիչները չեն մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները չեն մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) աշխատանքներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը ՝ տեղեկացնելով, որ կազմակերպիչները հետ են կանչել Իրանի ներկայացուցիչներին ուղարկված հրավերները։

Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում Իշինգերը հայտնել է, որ Գերմանիայի կառավարության հետ խորհրդակցություններից հետո կազմակերպիչները հետ են կանչել հրավերները՝ Իրանի շուրջ ստեղծված «ներկայիս լարված իրավիճակով» պայմանավորված։

«Ցավոք, կարծում եմ, որ իրանական կողմի հետ կառուցողական բանակցություններ այս պահին Մյունխենում չեն կարող լինել։ Այդ պատճառով Մյունխենում իրանական կառավարական պատվիրակություն չի լինի», – ասել է Իշինգերը։

Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 13-ից 15-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս