Մինչև 2030թ. վերջը Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև 2030 թվականի վերջը Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ տանող վրացական մայրուղու գրեթե բոլոր հիմնական հատվածների շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն։ Այս մասին Կոբախիձեն խոսել է PosTV հեռուստաալիքի եթերում։

Նա ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը ձգտում է առավելագույնի հասցնել երկրի ռազմավարական դիրքը և այդ նպատակով զարգացնում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները։

«Մենք ձգտում ենք առավելագույնի հասցնել մեր երկրի ռազմավարական դիրքը, և մեր նպատակներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների և տարանցիկ գործառույթների զարգացումն է», – ասել է Կոբախիձեն։Կառավարության ղեկավարը նշել է, այս ոլորտում շատ մեծ ներդրումներ են կատարվում։

«Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականի վերջը Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ տանող ճանապարհի գրեթե բոլոր հիմնական հատվածները կավարտվեն», – ասել է Կոբախիձեն։

Վրացական Sputnik-ի տվյալներով՝ կառավարությունը 2026 թվականի բյուջեով նախատեսում է ամբողջությամբ ավարտել Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի-Սադախլո հատվածների շինարարությունը, որոնք տանում են դեպի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ, ինչպես նաև Բաթումի-Սարպի ճանապարհի շինարարությունը, որը տանում է դեպի թուրքական սահման։

Տեսանյութեր

Լրահոս