Բաժիններ՝

Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհ

Հարավային Կորեայում փետրվարի 9-ին վարժանքներ իրականացնող ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Ուղղաթիռում գտնվող երկու ենթասպաները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, սակայն ավելի ուշ մահացած են հայտարարվել։ Այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Cobra Ah-1S ուղղաթիռը վթարի է ենթարկվել Գափյոնգ շրջանում՝ Սեուլից մոտ 55 կիլոմետր հյուսիս-արևելք։

Իշխանությունները հայտարարել են, որ միջադեպը չի ուղակցվել հրդեհով կամ պայթյունով։

Բանակը դադարեցրել է բոլոր AH-1S տեսակի ուղղաթիռների թռիչքները և ստեղծել հատուկ քննչական կոմիտե՝ վթարի պատճառը պարզելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս