ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները՝ վերջերս ընդունված քրեական օրենսգրքի պատճառով, որը պատիժներ է նախատեսում պետական ​​կրոնից՝ հանաֆի իսլամից շեղվելու համար, հաղորդում է Afghanistan International հեռուստաալիքի լրատվական պորտալը։

Պորտալը հայտնում է, որ Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) կոչ է արել ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին Աֆղանստանը դասել «հատուկ մտահոգության առարկա» երկրների շարքին, ինչը կարող է հիմք հանդիսանալ Քաբուլի ներկայիս ռեժիմի դեմ ավելի լայն պատժամիջոցների կիրառման համար։

Տեսանյութեր

Լրահոս