Բաժիններ՝

«Եթե տղամարդավարի մոտենանք…». Լավրովը` ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության մասին

Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ լիարժեք և փոխշահավետ համագործակցության։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ն գործնականում չի հրաժարվել Ռուսաստանի վրա ճնշման իր քաղաքականությունից։

«Մեզ ասում են, որ պետք է լուծել ուկրաինական խնդիրը… Եթե «տղամարդավարի» մոտենանք, նրանք առաջարկել են, մենք` համաձայնել, նշանակում է` խնդիրը պետք է լուծվի։ Նրանց առաջարկն ընդունելով՝ մենք, կարծես, կատարեցինք ուկրաինական հարցը լուծելու և լիարժեք, ընդարձակ և փոխշահավետ համագործակցության անցնելու խնդիրը։ Մինչդեռ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի»,- պարզաբանել է Լավրովը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում այս խնդիրը, ըստ նրա, միակը չէ։ ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության ոլորտում ևս Ռուսաստանը «որևէ ուրախալի բան» չի տեսնում։

«Ամերիկացիները ցանկանում են ստանձնել բոլոր առաջատար երկրների, բոլոր մայրցամաքների էներգամատակարարման ապահովման բոլոր ուղիները։ Այսինքն՝ տնտեսական ասպարեզում ամերիկացիները տնտեսական գերիշխանության խնդիր են հայտարարել»,- պարզաբանել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովի խոսքով` Հնդկաստանին և ՌԴ այլ գործընկերներին փորձում են արգելել գնել էժան, մատչելի ռուսական էներգիան (Եվրոպային վաղուց են արգելել) և ստիպում են նրանց երեք անգամ ավելի թանկ ձեռք բերել ամերիկյան բնական հեղուկ գազը:

ՌԴ արտգործնախարարը ուշադրություն է դարձրել 2021 թվականին ստորագրված թիվ 14024 գործադիր հրամանագրի ժամկետը 2025 թվականի ապրիլին նախագահ Բայդենի կողմից երկարաձգելու վրա, «որի էությունը Ռուսաստանին «պատժելն» է, երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ Ռուսաստանի ոսկու և արժույթի պահուստների սառեցումը»։

Լավրովի խոսքով՝ «այս ամենը մաքուր «բայդենական» քաղաքականություն է, որը ԱՄՆ նախագահ Թրամփը և նրա թիմը մերժում են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս