Բաժիններ՝

Իսրայելական հարվածից Լիբանանում զոհեր են գրանցվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային Լիբանանի Յանուհ բնակավայրում գտնվող մի մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ ի պատասխան «Հեզբոլլահի» կողմից հրադադարի պայմանավորվածությունների խախտումների՝ Իսրայելի պաշտպանության բանակը Յանուհում թիրախավորել է «Հեզբոլլահի» ահաբեկչի:

Լիբանանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հունվարի սկզբից ի վեր Լիբանանի տարածքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս