Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ գտնվում է բանտում, իսկ Բուշը… Այսօր Հայաստան է ժամանում Վենսը. Ղազարյան
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2005 թվականի մայիսին Վրաստան այցելեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։ Այդ այցից երեք տարի հետո, 2008 թվականի օգոստոսին, սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որի հետևանքով Վրաստանը կորցրեց իր տարածքը համարող Աբխազիան և Հարավային Օսեթիան։
Ջորջ Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ գտնվում է բանտում, իսկ Ջորջ Բուշը, ավարտելով իր նախագահության ժամկետը, այժմ վայելում է իր վաստակած հանգիստը։
Հ.Գ. Այսօր Հայաստան է ժամանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսը»։


