Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը կառավարական փաստաթղթեր է ուղարկել Էփշտեյնին. լրատվամիջոցներ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայր Էնդրյուն, ամենայն հավանականությամբ, գաղտնի կերպով բրիտանական կառավարության փաստաթղթեր է ուղարկել հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով հրապարակված էլեկտրոնային նամակներին։
«Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը՝ Չարլզ թագավորի կրտսեր եղբայրը, 2010 թվականին Ջեֆրի Էփշտեյնին ուղարկել է բրիտանական պաշտոնական առևտրային փաստաթղթեր՝ փոխանցելով տեղեկությունները, որոնք նա ստացել էր որպես կառավարության դեսպան»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ-ի կողմից հրապարակված փաստաթղթերի վերջին խմբաքանակը ներառում է էլեկտրոնային նամակներ, որոնք, կարծես թե, փաստում են այն մասին, որ Էնդրյուն Էփշտեյնին է ուղարկել Վիետնամի, Սինգապուրի և այլ երկրների վերաբերյալ զեկույցներ:


