Տաջիկստանի տրանսպորտի նախարարությունը կասեցրել է տաջիկական մասնավոր Asia Airways ավիաընկերության թռիչքները Հարավային Սուդանում բեռնատար «ԱՆ-12» ինքնաթիռի աղետից հետո, լրագրողներին տեղեկացրել է Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղավիացիայի վարչության պետ Յուսուֆ Ռահմոնովը։
Տաջիկստանի տրանսպորտի նախարարությունը հերքել է լուրերը, թե երեկ Հարավային Սուդանում աղետի ենթարկված «ԱՆ-12»-ը պատկանել է տաջիկական ընկերության, հայտնում է RIA Novosti-ն:
Ուգանդայում ՌԴ դեսպանության աշխատակիցները երեկ ուղևորվել են Հարավային Սուդան՝ պարզելու երեկ Հարավային Սուդանում աղետի ենթարկված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառները:
Նիդեռլանդների ԱԳՆ-ն որոշում է կայացրել կասեցնել հոլանդական բոլոր ավիաընկերությունների թռիչքները դեպի Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ զբոսավայր ու դադարեցրել է թռիչքները Սինայի թերակղզու հյուսիային հատվածով մինչև նվազագույնը նոյեմբերի 8-ը, հայտնում է NL Times-ը՝ հղում կատարելով նախարարության հայտարարությանը:
«Տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը» (Ространснадзор) ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությումից ստացել է հրաման, որով առաժամանակ դադարեցվում է բոլոր А321 ինքնաթիռների շահագործումը, մինչև ավիաընկերությունում կկատարվեն հավելյալ ստուգումներ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հարավային Սուդանում երեկ կործանված «Ան-12» բեռնատար ինքնաթիռի ուղևորներից մեկը (երեխա) փրկվել էր:
Նման միջոցառումը կապված է օրեր առաջ Սինայի թերակղզում կործանված ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող А321 ինքնաթիռի կործանման հետ:
Փրկարարները Եգիպտոսում կործանված А321 ինքնաթիռի բեկորների տակից հայտնաբերել են ևս մեկ երեխայի մարմին:
Նույնականացվել են Եգիպտոսում վթարի ենթարկված А321 ինքնաթիռի 58 ուղևորի աճյունները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով շրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել հրետանի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321 ինքնաթիռում կարող էր ռումբ պայթել, որը ինքնաթիռում տեղադրել էին ահաբեկիչները, հայտնում է CNN-ը:
Ռուսական «Կոգալիմավիա» ընկերության բորտային ինքնագիրներից մեկը լրջորեն վնասված է: Ինչպես հայտնում է Միջպետական ավիացիոն կոմիտեի կայքը, խոսքը այն «սև արկղի» մասին է, որը ձայնագրել է օդաչուների խոսակցությունները:
Օդանավը օդ է բարձրացել Կոկտեբել ավանից, սակայն թռիչքի ժամանակ չնախատեսված իրավիճակ է ստեղծվել, և օդանավը կտրուկ անկում է ապրել` բախվելով գետնին: Զոհվել են օդանավում թռչող բոլոր 4 ուղևորները:
Հուշահամալիրը կառուցվել է Լաս Վեգասի ամենամեծ այգում` Սանսեթ զբոսայգում, եւ դառնալու է Լաս Վեգասում հայկական երկրորդ կառույցը` 2013 թվականին կառուցված «Սուրբ Կարապետ» հայ առաքելական եկեղեցուց հետո:
Ղրիմում «Սեսնա» մակնիշի ոչ մեծ մասնավոր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով 4 մարդ է զոհվել:
2014թ. օգոստոսին ինքնասպանություն կատարած հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսի այրին People ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ պատճառը, որի համար իր ամուսինը որոշեց հեռանալ կյանքից, եղել է ձեռքբերովի ծերունական տկարամտությունը՝ դեմենցիան:
Քանի որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին դարձել են ավելի լարված, ռազմավարական դաշինքից անցնելով բացահայտ թշնամության, ապա շատ վերլուծաբաններ սկսել են զարմանալ Իսրայելի կառավարության ոչ բնորոշ զուսպ արձագանքի վրա՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հակասեմական ելույթներին և հակաիսրայելական գործողություններին:
«Սև արկղերի» վերծանումից պարզ է դառնում, թե ինչն է եղել Եգիպտոսում Airbus A321-ի կործանման պատճառը: Բորտային ինքնագրերի տվյալները հաստատում են ինքնաթիռի տեխնիկական անսարքության փաստը, այն է՝ շարժիչում տեղի է ունեցել բռնկում, որը հանգեցրել է պայթյունի: Այս մասին գրում է եգիպտական Almasryalyoum պարբերականը:
Մեր այն հարցին, թե ի՞նչ երաշխիքներ է ստացել Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններից, որ բանակցային այս փուլի արդյունքում համաձայնագիրը կստորագրվի, նա պատասխանեց. «Մենք ենթադրում ենք, որ կողմերը սկսում են բանակցությունները բարեխղճորեն»:
168.am-ի տեղեկություններով՝ Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, այսօր կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը պատկանում է «Տարոն Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին: Ինքնաթիռը, սակայն, գրանցված է ոչ թե Հայաստանում, այլ Տաջիկստանում:
ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ կարևոր հանցանշաններ է հայտնաբերել Եգիպտոսում կործանված A321 ինքնաթիռի աղետի վայրում, որոնք կարող են լույս սփռել տեղի ունեցած աղետի վրա:
Նորմանդյան ձևաչափով ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը (Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա ու ՌԴ) տեղի կունենա Բեռլինում նոյեմբերի 6-ին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ԱԳՆ-ն:
ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռում գտնվել է մոտ 50 մարդ:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ջիհադիստները դարձյալ իրենց վրա են վերցրել Եգիպտոսում ռուսական ուղևորատար А321 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այսօր առավոտյան Հարավային Սուդանի Ջուբայի օդանավակայանի մերձակայքում աղետի ենթարկված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 41-ի:
Բացառիկ կադրեր՝ Հարավային Սուդանում 5 հայի կյանք խլած օդանավի վթարի վայրից:
Ջուբայի օդանավակայանի մոտ աղետի ենթարկված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռից փրկված 3 անձինք Հարավային Սուդանի քաղաքացիներ են, հայտնել է այս աֆրիկյան պետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Հրապարակվել է Հարավային Սուդանում An-12 ինքնաթիռի անկման տեսանյութը:
Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, այսօր կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռում գտնվել են 12 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները՝ 5 հայ և 1 ռուս:
Սիրիական բանակն ամբողջությամբ վերահսկում է ավտոմայրուղին, որը Հոմս նահանգից գնում է դեպի Հալեպ, RIA Novosti-ին հայտնել են սիրիական բանակի իր աղբյուրները: