Իսրայելը Լիբանանի հարավում 4 հարկանի դպրոց է պայթեցրել
Իսրայելական ուժերն օգոստոսի 12-ի վաղ առավոտյան պայթեցրել և ավերել են Լիբանանի հարավում՝ Զաուտար աշ-Շարկիա գյուղաքաղաքի կենտրոնում գտնվող 4-հարկանի դպրոցը։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռևս հայտնի չեն։
Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը մի քանի պայթյուն են իրականացրել երկրի հարավում գտնվող Նաբատիեի և Սուրի շրջաններում։ Բացի այդ, Քաֆրա ալ-Ասի շրջանում հյուրատուն է թիրախավորվել, որի հետևանքով կա մի քանի վիրավոր։

