Նրա խոսքով՝ փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ անհանգստացնող կետեր Թուրքիայի, Թուրքեստան տարածաշրջանի, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար։
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հետևում են թշնամու գործողություններին և պատրաստ են դիմակայել Միացյալ Նահանգներիև Իսրայելի ցանկացած նոր ագրեսիայի, հաղորդում է Mehr գործակալությունը։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր՝ եվրոպական երկրները Կիևին իրենց պաշտպանական արդյունաբերության միջոցով ավելի շատ ռազմական օգնություն են տրամադրել, քան Միացյալ Նահանգները։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին վկայում են Քիլի Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի հետազոտության արդյունքները։
«ՀՀ տարածքի որոշակի հատվածի իրավական ռեժիմները կարգավորվում են Ադրբեջանի համաձայնությամբ և ստորագրությամբ: Հակառակ դեպքում ի՞նչ գործ ուներ այնտեղ Ադրբեջանի ստորագրությունը: Փաստաթղթերով արդեն կա այդ միջանցքը, իրականություն կդառնա՞, թե՞ չէ, կարծում եմ՝ չէ: Եթե Իրանը ռմբակոծի միջանցքը, ո՞ր երկրի տարածքն է ռմբակոծելու՝ ՀՀ տարածքը: Դրա համար եմ ասում՝ Հայաստանի ուկարինացման կամ սիրիացման մեկնարկն է տրվել»:
Աշխարհի խոշորագույն «ICBC» բանկը հայտարարել է, որ Թուրքիայում գտնվող մասնաճյուղերից որոշները փակվելու են, իսկ որոշները միացվելու են իրար:
Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Ադրբեջանի և Վրաստանի հետ միասին ներդրում ենք կատարում տարածաշրջանային անվտանգության շուրջ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են երկարաձգել իսրայելական El Al ավիաընկերության անվտանգության աշխատակիցների աշխատանքային վիզաները՝ Փարիզի կողմից Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականության հետ անհամաձայնության ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է Ynet-ը։
«Հիմա Փաշինյանը պարտավոր է ասել, իսկ ո՞րն է այն երաշխիքը, որը կստիպի ադրբեջանական կողմին կատարել ստորագրությամբ ստանձնած պարտավորությունը։ Չկա՛ երաշխիք, և պետք չէ միամտություն ցուցաբերել, թե երաշխիք կարող է լինել ԱՄՆ նախագահ Թրամփի բանավոր խոսքը. կրկնում եմ՝ չկա՛ երաշխիք»,- ասաց Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով՝ երաշխիք կարող էր լինել Հայաստանի Զինված ուժերը, որ ունենար բավարար ռազմական պոտենցիալ՝ սեփական երկրի տարածքը պաշտպանելու համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի Ուկրաինայի հարցով վիրտուալ քննարկումներին։ Այդ մասին տեղեկանում ենք հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարությունից։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արցախի Հանրապետյան ԱԺ խմբակցությունների հայտարարությունը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ նահանգների ղեկավարների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների կապակցությամբ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Intel ընկերության ղեկավար Լիպ-Բու Թանին։ Մեկ շաբաթ առաջ Թրամփը պահանջել էր նրա հրաժարականը՝ Չինաստանի հետ ունեցած կապերի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Ավելի քան 1700 հրշեջներ Պորտուգալիայի տարբեր շրջաններում պայքարում են հրդեհների դեմ։ Մարոկկոն իր հյուսիսային հարևանին ուղարկել է երկու Canadair դեսանտային ինքնաթիռներ, որոնցից Պորտուգալիան չունի։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
«Հայ ժողովուրդն իր ապագայի համար ունի պատասխանատվություն: Բրախել այդ պատասխանատվությունը ռուսների վրա, արդար չէ, բրախել այդ պատասխանատավությունը միայն Նիկոլի վրա, ազնիվ չէ: Նիկոլն այլմոլորակային չէ, նա ծնվել է՝ որպես քաղաքական երևույթ, և պաշտոնավարում է՝ որպես քաղաքական ասպատակ, մեր կողմից՝ հայ ժողովրդի կողմից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Իմ փորձից, սակայն, կարող եմ հավաստել, որ մեր երկրի անկախության վերականգնումից ի վեր Իրանը Հայաստանի նկատմամբ ոչ միայն որեւէ դժգոհություն կամ կշտամբանք չի արտահայտել, այլեւ դրականորեն է արձագանքել մեր բոլոր կարիքներին։ Մի խոսքով, Հայաստանի եւ Իրանի ավելի քան 30-ամյա հարաբերություններում ես որեւէ թյուրըմբռնում չեմ տեսել»։
«Թեհրանը կարող է ուղղակի բանակցությունների մեջ մտնել Վաշինգտոնի հետ, եթե Իսլամական Հանրապետության կողմից առաջ քաշված որոշ պայմաններ կատարվեն», – այսօր հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամադռեզա Արեֆը։
Պարտադրել, որ Հայաստանը փոխի իր Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ի՞նչ է, եթե ոչ՝ ՀՀ ներքին գործերին միջամտություն, դեռ չենք նշում «ռևանշիստական տրամադրությունները» ոչնչացնելու պահանջի մասին, որն այլ ձևակերպումներով համաձայնագրում դարձյալ տեղ է գտել:
Նորվեգիայի պետական կենսաթոշակային հիմնադրամը, որն ամենամեծն է աշխարհում, որոշել է հրաժարվել 11 իսրայելական ընկերություններում ներդրումներից և խզել Իսրայելի բոլոր կառավարիչների հետ կնքված պայմանագրերը՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արդյունքում առաջարկվող նոր տրանսպորտային միջանցքը չպետք է խոչընդոտի Իրանի մուտքը այլ տարանցիկ ուղիներ:
Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։
«Սա է Ադրբեջանի էներգատրանսպորտային հաջողությունների իրական գինը, ինչը, ի դեպ, սթափ գնահատում են նաև որոշ ադրբեջանցի մասնագետներ»:
Հնարավո՞ր էր այդքան զիջումների դիմաց հասնել գոնե գերիների ազատ արձակմանն ու Հայաստանից գրավված տարածքներին դեօկուպացիային, վստահաբար՝ այո, բայց Նիկոլով, աշխարհաքաղաքական ներկա վիճակով ստանալ ավելին, հավանաբար՝ ոչ։
«Դուք վարձակալությամբ տալիս եք ձեր ինքնիշխանության մի մասը առնվազն երկու սերունդով։ Դա դիվանագիտություն չէ՝ դա ազգային արժանապատվության վաճառք է»։
Կիևը չի դիտարկում այն սցենարները, որոնք նախատեսում են պատերազմի դադարեցման դիմաց տարածքների մի մասի հանձնում Ռուսաստանին, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«2016 թվականի քառօրյա պատերազմից հետո, երբ մեր երկիրը տեր ուներ՝ նախագահը Սերժ Սարգսյանն էր, Ադրբեջանի նախագահը բողոքում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը, ասում էր՝ «noldu?», Փաշինյան (էս ի՞նչ եղավ, Փաշինյան)։
Պատվիրակությունների որոշ ներկայացուցիչներ գագաթնաժողովը կազմակերպելու համար արդեն այսօր կմեկնեն Ալյասկա:
Ցանկում ներառվել են 14 անհատ և 41 կազմակերպություն, որոնք «ենթարկվել են ակտիվների սառեցման և տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելքի»։ Անհատներին նաև արգելվել է մուտք գործել Շվեյցարիա և տարանցիկ կերպով անցնել երկրով:
Կիևի եվրոպական դաշնակիցները համաձայնեցված դիրքորոշում կպատրաստեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պայմանների վերաբերյալ՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից չէր պատկերացնում, որ խոսք կլինի «Թրամփի ուղու» մասին, քանի որ իր բոլոր պատկերացումներն արտացոլված էին նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում։ Այս մասին նա ասել է հերթական դատական նիստից հետո news.am-ի հետ զրույցում: