Սթարմերը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն բան կանի՝ աջակցելու աշխատավորներին Իրանի դեմ պատերազմով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում։
Ընդունված փաստաթղթերի համաձայն՝ Միության անդամ պետություններն ինքնուրույն կորոշեն իրենց տարածքներում մակնշման սահմանման ժամկետները և կարգը։
Ինչպես հստակեցնում է պարբերականը, այս որոշման իրականացման համար Պակիստանի դաշնային կառավարությունը փոփոխություններ է կատարել 1950 թվականի «Իմպորտի և էքսպորտի վերահսկողության մասին» օրենքում՝ դրանով իսկ ապահովելով տարանցիկ համաձայնագրի իրավական հիմքը։
ԱՄՆ-ն բավարարել է Ֆիլիպինների խնդրանքը՝ երկարաձգելու ռուսական նավթ և նավթամթերք գնելու թույլտվությունը: Այս մասին հայտնում է երկրի էներգետիկայի վարչությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդյունաբերության, տրանսպորտի և այլ ուղղություններով համագործակցության խորացման հարցերին։
Նա նշել է, որ երկիրն առերեսվում է աննախադեպ մարտահրավերների ու ռիսկերի և պետք է դրանք արժանապատվորեն հաղթահարի, սակայն չի կարելի կենտրոնանալ միայն արգելքների վրա։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչները մեկնել են Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին և քննարկելու ընթացիկ համագործակցությունը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ձախողված գործողության համար մեղադրել երկրի Զինված ուժերին (ՑԱԽԱԼ)։ Այս մասին հայտնում է Israel Hayom (IH) պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ՌԴ ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին՝ Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիխ Կիզևետերի (ՔԴՄ) և Ռուսաստանում արգելված «Իչկերիայի Չեչնիական Հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ահմեդ Զակաևի՝ Կիևում կայացած հանդիպման կապակցությամբ։
Առնվազն վեց պակիստանցի զինծառայող է զոհվել Քանդահար նահանգում աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ: Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչից հետո սկսեցին լարվել երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։
Հունիսի ընթացքում նախարարների մակարդակով համաձայնագիր կստորագրվի, որը կներառի Կիպրոսի տարածքում ֆրանսիական զորքերի ներկայություն՝ բացառապես մարդասիրական նպատակներով
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել մայիսի 4-ից երկրում ռազմական դրությունը և զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրինագծերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան փաստաթղթերը տեղադրված են Ուկրաինայի խորհրդարանի կայքում:
Մենք նախ պետք է տեսնենք փոփոխություններ, հիմնարար փոփոխություններ Իրանում, որպեսզի պատժամիջոցները հանվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ճաշկերույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո հեռախոսազրույցի ժամանակ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Թուրքիայի նախագահականը։
Հայաստանի կառավարությունը փորձում է ջերմացնել Իսրայելի հետ նախկինում լարված հարաբերությունները՝ ձգտելով վերանայել իր արտաքին քաղաքականությունը, սակայն նրա առաջարկները հանրության կողմից վրդովմունքով են ընդունվում․ գրում է The Washington Examiner-ը։
Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի նախաձեռնությամբ՝ Շտուտգարտում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ քաղաքական, հոգևոր և հասարակական բարձր մասնակցությամբ։
Տղամարդը, որը կասկածվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի անցկացման վայրի մոտ կրակոցներ արձակելու մեջ, ձերբակալությունից հետո իրավապահներին հայտնել է, որ ցանկանում էր կրակել նախագահի վարչակազմի պաշտոնյաների վրա, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Հավաքական Արևմուտքի անպատասխանատու քաղաքականությունը գործնականում հանգեցրել է համաշխարհային անվտանգության ճարտարապետության քանդմանը․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։
Չինաստանը վճռականորեն դեմ է Hengli Petrochemical նավթավերամշակող ընկերության նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցներին և կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել նման սահմանափակումների կիրառման պրակտիկան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չեխիայի վարչապետի այցը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման մասին։ Մենք ունենք շատ ակտիվ քաղաքական երկխոսություն։
Ռազմական ծախսերի աճը շարունակվում է գլոբալ մակարդակում։
Սիրիայում մեկնարկել են երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա կառավարության անդամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության առաջին լսումները։ Այս մասին հայտնում է France 24-ը։
Մոլդովայի և Հայաստանի բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Բանակն ավելի ուշ հայտարարել էր, որ հրետանային և օդային հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարավային Լիբանանում։
Մասնագետները նշում են, որ մահացու կայծակի հարվածների աճը կապված է անտառահատումների հետ։
Ամերիկացի զինվորականներն ապրիլի 26-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել մի նավի, որը ենթադրաբար օգտագործել են թմրավաճառները։
Արաղչին ապրիլի 27-ին բանակցությունների համար արդեն ժամանել է Ռուսաստան։
Հետաքննությունը շարունակվում է՝ հարձակման դրդապատճառը պարզելու համար։