Առաջին, փորձում են Հայաստանի եվրոպական ապագան ներկայացնել եվրոպայից միլիարդներով ներդրվող գումարների և ազատ ներսուդուրս անելու կեղծ խոստումների ներքո:
ՌԴ Քննչական կոմիտեն տղամարդու դեմ գործ է հարուցել ահաբեկչության փորձի և պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության համար։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոնում նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվան հիմնադրամում ունեցած ելույթում ԱՄՆ-ին խնդրել է Կիևին թույլ տալ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։
Հարավային Կորեան արդեն ինքնագնաց հաուբիցներ է մատակարարել որոշ երկրների, այդ թվում՝ Ավստրալիային, Եգիպտոսին, Հնդկաստանին, Նորվեգիային, Լեհաստանին, Թուրքիային, Ֆինլանդիային և Էստոնիային:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ը չի կարող բաց թողնել հնարավորությունը՝ հանդիպում կազմակերպել այն դեպքում, երբ ԱԳ նախարարներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելու գլխավոր նպատակը ոչ թե ՆԱՏՕ-ն է, այլ հայ-ադրբեջանական օրակարգը և Հարավային Կովկասը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ՀԱԷԿ-ը պետք է փակվի, որպեսզի Արեւմուտքը սկսի նոր ատոմակայան կառուցել: Ահա կոնկրետ ձեւակերպումը. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։ Սակայն պարզվում […]
Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում քննարկել են դրա իրականացման հեռանկարները:
ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Հայտարարության տակ ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն։
Բայդենը Ազատության նախագահական մեդալով պարգևատրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերին։
Միջոցառման շրջանակներում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԱՄՆ, Շվեդիայի, Հունաստանի, Բելգիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կանադայի, Չեռնոգորիայի, Բահրեյնի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ:
Վաշինգտոնում կանցկացվի Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում
Գազայի հատվածում ավելի քան 495 հազար մարդ՝ բնակչության ավելի քան մեկ հինգերորդը, բախվում է պարենային անապահովության ամենածանր կամ աղետալի մակարդակին։
ՄԱԿ-ը հրապարել է զեկույց աշխարհի ամենամարդաշատ երկրների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ հրապարակած տվյալների՝ Թուրքիան 85.3 մլն բնակչությամբ աշխարհի ամենամարդաշատ երկրների ցանկում 18-րդն է, իսկ Թուրքիայի քաղաքացիները կազմում են աշխարհի ընդհանուր բնակչության 1.1%-ը։ Թուրքիայում երեխաները կազմում են բնակչության 26%-ը, երիտասարդները՝ 15.1%-ը, ինչը ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, իսկ ծերերը կազմում են բնակչության 10.2%-ը։ Նշվում […]
ՆԱՏՕ-ում առայսօր քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ ձևակերպում պետք է ընտրվի դաշինքում Ուկրաինայի մասնակցության համար, որը կներկայացվի Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի արդյունքներով կոմյունիկեում։ Այս մասին գրում է Defense News պարբերականը ՝ վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյայի:
Տարբեր երկրներում ընդդիմությունը, որպես կանոն, ունենում է նաև արտաքին քաղաքական արժևորում՝ ելնելով սպեցիֆիկ իրավիճակից:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Էդուարդ Շարմազանովն է:
Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը, որում մասնավորապես ասվում է.
Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կարգով կալանավորել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրուն՝ Յուլիա Նավալնայային «ծայրահեղական համայնքի գործունեությանը մասնակցելու» մեղադրանքով (ՌԴ Քրեական օրենսգրքի 282.1-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով։
«Կարծում եմ՝ Իրանը լուրջ դիմադրություն ցույց կտա՝ ընդհուպ ռազմական գործողությունների կդիմի։ Իրանի համար Սյունիքը կարմիր գիծ է, իսկ եթե Սյունիքով միջանցքը տալու որոշում լինի Հայաստանի իշխանության կողմից, ապա այս դեպքում պետք է հասկանալ, թե Իրանն ինչ գործիքներով կարող է ազդել այդ որոշման վրա»,- ասաց Բեգլարյանը։
Չնայած Ադրբեջան-Ֆրանսիա առերևույթ լարված հարաբերություններին, ֆրանսիական Total ընկերությունը շարունակում է գործունեությունն Ադրբեջանում, չնայած որ այս տարվա հունիսին Ֆրանսիայի Սենատը երկրի կառավարությանը ներկայացրած իր զեկույցում նշել էր, որ, մասնավորապես, Total Energies-ը պետք է դադարեցնի նոր ծրագրերի իրականացումը և ներդրումներն Ադրբեջանի նավթագազային հատվածում։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը զրահապատ մեքենա է գնել Թուրքիայի «Katmerciler» պաշտպանական արդյուանբերության կազմակերպությունից։ Նշվում է, որ գործարքի արժեքը գնահատվել է 75 մլն դոլար։
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին կարող է սպառնալ մինչև 32 տարվա բանտարկություն։ Քաղաքական գործչին կասկածում են հանցավոր նախահամաձայնության, վատնումների և փողերի լվացման մեջ։ Այս մասին հաղորդում է O Estado de S. Paulo թերթը։
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքական ցիկլերն այս փուլում համաժամանակյա չեն։ Հակառակ վաղեմի մրցակցությանը, երկու երկրների համար այսօր, առավել քան երբևէ, իմաստ ունի լինել նույն հարթության վրա և համագործակցել: Նրանք հարևան և դաշնակից ժողովրդավարություններ են՝ համեմատելի բնակչությամբ: Երկուսն էլ պահպանում են գերտերության որոշ հայտանիշներ, ինչպիսիք են միջուկային զենքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամությունը, բայց չունեն տնտեսական այնպիսի հզորություն, որը լիարժեք կպաշտպանի բացարձակ ինքնուրույն քաղաքականություն վարելու նրանց շանսերը:
Կիևը լռում է Խերսոնի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածներում խոլերայի տարածման հետ կապված իրավիճակի մասին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հարթակի միացմամբ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։
Մոդին Պուտինի հետ բանակցություններն անվանել է արդյունավետ
Սիրիայի արևմուտքում գտնվող Բանիյաս քաղաքի մերձակայքում ուժգին պայթյուններ են լսվել։ Սիրիական պետական SANA գործակալությունը հաղորդում է, որ ավիահարվածի տակ է հայտնվել Բանիյաս քաղաքում գտնվող օբյեկտներից մեկը։
«Նախագահ Բայդենը Պարկինսոնի հիվանդությամբ չի տառապում», – անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պյերը։
Իրանի ռազմածովային ուժերի «Սահանդ» էսկադրային ականակիրը ջրասույզ է եղել Բանդար Աբբաս նավահանգստում, հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարից երկու օր անց։ Այս մասին հաղորդում է իրանական NourNews գործակալությունը։
«Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի առողջական վիճակն ինձ չի մտահոգում», – այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այդ մասին գերմանական կառավարության ղեկավարը խոսել է Բեռլինի օդանավակայանում՝ Վաշինգտոնում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։