Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է Լեհաստան ևս 5000 զինվոր ուղարկելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրացուցիչ 5000 զինվոր է ուղարկում Լեհաստան՝ չնայած անցյալ շաբաթ Պենտագոնը չեղարկել էր 4000 զինծառայողի պլանավորված տեղակայումն այդ երկրում։ Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ այս որոշումը պայմանավորված է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ լավ հարաբերություններով։

«Հաշվի առնելով Լեհաստանի ներկայիս նախագահ Կարոլ Նավրոցկու հաջող ընտրությունը, որին ես հպարտ էի սատարել, և նրա հետ մեր հարաբերությունները, ուրախ եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ 5000 զինվոր կուղարկի Լեհաստան», – գրել է Թրամփը։

Վերջին շաբաթներին Սպիտակ տունը հայտարարել էր, որ մտադիր է կրճատել Եվրոպայում իր զորքերի թվաքանակը։ Մայիսի սկզբին հայտարարվել էր, որ Գերմանիայից դուրս կբերվի 5000 ամերիկացի զինծառայող՝ այդ երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Իրանի հարցում տարաձայնությունների ֆոնին։

Թրամփը չի մանրամասնել՝ արդյոք Լեհաստանում կտեղակայվեն Գերմանիայից դուրս բերվող զինծառայողները, թե նոր զորակազմ կուղարկվի։

BBC-ն հիշեցնում է, որ ԱՄՆ պատերազմի նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չեղարկում է Լեհաստանում 4000 զինծառայողի պլանավորված տեղակայումը։ Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ սա նախատեսված տեղակայման «ժամանակավոր հետաձգում» է, և ԱՄՆ-ն կշարունակի ապահովել Լեհաստանում իր ուժեղ ռազմական ներկայությունը։

Եվրոպայում ամենամեծ թվով ամերիկյան զորքեր տեղակայված են Գերմանիայում՝ ավելի քան 36 000 զինծառայող։ Իտալիայում տեղակայված է 12 000 ամերիկացի զինծառայող, Մեծ Բրիտանիայում՝ 10 000, Լեհաստահում ևս՝ մոտ 10 000:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031