Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում. Վոլոդին
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում, հայտարարել է Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը։
«Պետդումայի պատգամավորների կարծիքով, Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում՝ ցինիկաբար շահագործելով մեր երկրի առաջարկած հնարավորությունները», – գրել է Վոլոդինը սոցիալական ցանցերում։
Նա հավելել է, որ Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական է։
«Միևնույն ժամանակ, պետք է որոշում կայացնել։ Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին», – նշել է Վոլոդինը։



