Բաժիններ՝

Հորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. Թրամփ

ԱՄՆ-ն դեմ է, որ Հորմուզի նեղուցով անցնելու համար Իրանն առևտրային նավերից վարձավճար գանձի, հայտարարել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը նաև շեշտել է՝ բարձր հարստացված ուրանի պաշարները պետք է դուրս բերվեն Իրանից։

«Մենք ուզում ենք, որ նեղուցը բաց լինի։ Մենք ուզում ենք, որ այն անվճար լինի … Այն միջազգային ջրային ուղի է և վճարովի չէ … Չի եղել որևէ նավ, որը կարողանար անցնել առանց մեր թույլտվության։ Եվ նավատորմը հիանալի աշխատանք է կատարել … Ոչ մի նավ չի գնում դեպի Իրան կամ դուրս չի գալիս Իրանից առանց մեր թույլտվության»,- ասել է նա։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Իրանում պետք է մնա բարձր հարստացված ուրանը, ինչին ԱՄՆ նախագահը պատասխանել է.

«Ո՛չ, ո՛չ։ Մենք կստանանք բարձր հարստացված ուրանը … Դա մեզ պետք չէ։ Մենք այն, հավանաբար, կոչնչացնենք ստանալուց հետո, բայց թույլ չենք տա, որ նրանք ունենան դա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031