Բաժիններ՝

Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է բժշկական կենտրոնի․ կան զոհեր

Լիբանանի հարավային Սուրի շրջանում գտնվող բժշկական կենտրոնին Իսրայելի օդային հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA)։

Օդային հարձակման հետևանքով վիրավորվել է նաև շտապօգնության երկու աշխատակից։

Բացի այդ, ավիահարված է հասցվել Լիբանանի հարավում գտնվող «Թեբնինե» հիվանդանոցի շրջակայքին, որի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ հիվանդանոցի յոթ աշխատակից։ Հարվածը նաև նյութական վնասներ է պատճառել հիվանդանոցի շենքին, շտապօգնության մեքենաներին։

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն իր հերթին հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով Լիբանանի հարավում թիրախավորել է իսրայելական զորքերի հավաքատեղիները:

Չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3089-ի, իսկ վիրավորներինը՝ 9397-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031