Բաժիններ՝

Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքը

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքին։ Գործարքի արժեքը կկազմի 108,1 միլիոն դոլար։ Այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

«Առաջարկվող վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ ամրապնդելով գործընկեր երկրի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության շարժիչ ուժ է», – ընդգծել է Պետքարտուղարությունը։

«Առաջարկվող վաճառքը կբարելավի Ուկրաինայի կարողությունը՝ հակազդելու ներկա և ապագա սպառնալիքներին՝ այն ավելի լավ հանդերձելով ինքնապաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ապահովման առաքելություններ իրականացնելու միջոցներով՝ ավելի հզոր ինտեգրված օդային պաշտպանության համակարգի միջոցով», – նշվում է հայտարարության մեջ։

Ըստ Պետքարտուղարության՝ այս սարքավորման առաջարկվող վաճառքը չի փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը և որևէ բացասական ազդեցություն չի ունենա ԱՄՆ պաշտպանական պատրաստության մակարդակի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031