Բաժիններ՝

Ամերիկացի խոշոր ներդրող Ջիմ Ռոջերսը Կիմ Չեն Ունի հրավերով մարտին կայցելի ԿԺԴՀ. Straits Times

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ամերիկացի ներդրող, Rogers Holdings ընկերության սեփականատեր Ջիմ Ռոջերսին հրավիրել է մարտին այցելել Փհենյան: Այդ մասին հայտնել է Straits Times հրատարակությունը` վկայակոչելով Կորեայի Հանրապետության կառավարության ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ Ռոջերսը «հրավերն ստացել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունից, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները հավանություն են տվել նրա ուղեւորությանը»:

Ջիմ Ռոջերսն աշխարհի երեք ամենախոշոր ներդրողներից մեկն է: Ավելի վաղ տեղեկացվել է, որ նա մեծ հետաքրքրություն է դրսեւորում ԿԺԴՀ-ում ներդրումների նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս