
«Եվրոպայի ժողովուրդը պետք է արթնանա, քանի դեռ շատ ուշ չէ». Ջորջ Սորոս

Ամերիկացի ֆինանսիստ-միլիարդատեր Ջորջ Սորոսն իր «Եվրոպա՛, խնդրում եմ, արթնացի՛ր» հոդվածում հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է փլուզվել, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ:
«Եվրոպան ընթանում է դեպի մոռացություն, եւ Եվրոպայի ժողովուրդը պետք է արթնանա, քանի դեռ շատ ուշ չէ: Եթե նրանք դա չանեն, ԵՄ-ն կգնա այն ուղիով, որով 1991 թվականին գնաց ԽՍՀՄ-ը»,- հայտարարել է Սորոսը Project Syndicate-ի կայքում հրապարակված հոդվածում: «Ո՛չ մեր առաջնորդները, ո՛չ էլ սովորական քաղաքացիները չեն հասկանում, որ այժմ վրա է հասնում վճռորոշ պահը»,- հավելել է նա Սորոսի խոսքով՝ «բեկումնային պահ» կլինեն Եվրախորհրդարանի ընտրությունները 2019 թվականի մայիսին:
Նա նշում է, որ ընտրություններում «հակաեվրոպական ուժերը մրցակցային առավելություն կունենան» տարբեր պատճառներով, ներառյալ հնացած կուսակցական համակարգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: