![](/banners/BeFunky-design.jpg)
Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կարող են ձեռնտու լինել Իրանին. The Wall Street Journal
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/iran.jpg)
Իրանը կարող է անսպասելի օգուտ ստանալ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից. մի շարք վերլուծաբանների կարծիքով, Վաշինգտոնն ստիպված կլինի առանձին երկրների թույլատրել հետագայում էլ իրանական նավթ գնելեւ դրանով իսկ խուսափել գների կտրուկ բարձրացումից: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը (WSJ):
Սկզբնապես ԱՄՆ-ը ձգտում էր զրոյացնել իրանական նավթի գնումներն այլ երկրների կողմից, թեեւ նոյեմբերին ութ ներմուծող պետությունների մի շարք զիջումներ արեց այն պայմանով, որ նրանք աստիճանաբար կրճատեն ներկրման ծավալները:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը WSJ-ին հայտարարել է, որ նույնիսկ հունվարի վերջին Վենեսուելայի դեմ պատժամիջոցների սահմանելուց հետո «մեր նպատակը մնում է Իրանից նավթի գնումների շուտափույթ կրճատումը մինչեւ զրո»:
Սակայն, ինչպես կարծումէ SVB Energy International-ի ղեկավար Սառա Վահշուրին, Վաշիգնտոնին, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի երկարացնել պատժամիջոցներից եթե ոչ բոլոր ազատումները, այլեւ դրանց առնվազն մի մասը, որոնց ժամկետը լրանում է ապրիլին:
«Վենեսուելայի դեմ պատժամիջոցները եւ ծանր նավթի պահանջարկի ու առաջարկի միջեւ խզման նեղացումը կհանգեցնեն Իրանի նավթի արտահանման նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներից բացառումների եւս մեկ փուլի»,-ասել է նա: Վահշուրիի խոսքով՝ հունվարին Իրանն օրական արտահանել է մոտավորապես 1,1 մլն բարել նավթ՝ մեկ տարի առաջվա 2,3 մլն բարելի համեմատությամբ:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտում գտնում են, որ Իրանից նավթի արտահանումը պետք է կրճատվի եւս 45 տոկոսով կամ օրական 500-600 հազար բարելով, որպեսզի տնտեսության անկումն անշրջելի դառնա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: