
Կարեն Կարապետյանը Ռուսաստանում նոր պաշտոն կստանա

ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի թեկնածուների կազմը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ տնօրենների 7 հոգանոց խորհրդի կազմում առաջադրվել և հաստատվել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
«Զարուբեժնեֆտ» բաժնետիրական ընկերությունը ՌԴ պետական ռազմավարական կառույց է: 2007 թվականից այն ընդլայնել է իր գործունեության սահմանները՝ ձեռնարկելով նոր նավթարդյունաբերական նախագծեր Բալկանյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում, ՌԴ հյուսիսում և Վիետնամում: