Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ցուցադրել են «Վալկիրիա»-ի առաջին թռիչքը

Defense News պորտալը հրապարակել է Kratos XQ-58 Valkyrie («Վալկիրիա») նոր ծանր սթելս-անօդաչուի թռիչքի տեսանյութը։

Սարքի փորձարկումները տեղի են ունեցել մարտի 5-ին Արիզոնայի նահանգի Յումա զինափորձարանում: Առաջին թռիչքի ժամանակ անօդաչուն օդում գտնվել է 76 րոպե: Թեստավորման ընթացիկ փուլի շրջանակում պլանավորված է եւս հինգ թռիչք:

«Վալկիրիա»-ն մշակել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան՝ «Քրաթոս» ընկերության հետ համագործակցությամբ: Անօդաչուն նախատեսված է հինգերորդ սերնդի F-35 կործանիչներին ուղեկցելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=Y6hpQYXeK_s

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031