Լիբանանի նախագահը հետաձգել Է խորհրդարանի հետ կոնսուլտացիաները նոր վարչապետի նշանակման շուրջ
Լիբանանի նախագահ Միշել Աունը որոշում է ընդունել մինչեւ դեկտեմբերի 16-ը հետաձգել է խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաները վարչապետի թեկնածության շուրջ, ոին կհանձնարարվի կազմել հանրապետության նոր կառավարությունը: Այդ մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Ալ Մուստակբալի» առաջնորդը, որը 2009 թվականից երեք անգամ գլխավորել է կոալիցիոն կաբինետները, հրաժարական է տվել հոկտեմբերի 29-ին երկիրն ընդգրկած զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին: Հարիրին վայելում է միջազգային շրջանակների վստահությունը եւ 2008 թվականին Փարիզ-4 խորհրդաժողովում հասել է Լիբանանին 11 մլրդ դոլար գումարի ֆինանսական օգնության տրամադրման:
Մինչդեռ, ինչպես հայտնել է Fl Jadeed հեռուստաալիքը, բողոքի շարժման մասնակիցները, որոնք արգելափակում են Բեյրութի կենտրոնի փողոցները, բացասաբար են վերաբերվել մուֆթիի հայտարարությանը: Գիշերային ժամերին Պլյաս Էտուալ հրապարակի շրջան են եկել հարյուրավոր ցուցարարներ, որոնք պահանջել են խորհրդարանի արձակում եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացում: Մի շարք վայրերում ընդհարումներ են տեղ ունեցել կարգի պահապանների ու ակտիվիստների միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: