Ամերիկյան հիվանդանոցում միաժամանակ 22 աշխատակցուհի է հղիացել
ԱՄՆ-ի Քենթուկիի նահանգի Էջվուդ քաղաքի հիվանդանոցում միաժանական 22 աշխատակցուհի է հղիացել: Այդ մասին հաղորդել է Yahoo! News լրատվական պորտալը: Ընտանիքում համալրման են սպասել բժիշկներ, բուժքույրեր եւ վարչական անձնակազմը, որոնցից 18-ն արդեն բարեհաջող ծննդաբել է:
Երկու կանայք մայր են դարձել նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին: Աշխատակցուհիներից մեկը երեխայի ծննդին սպասում է արդեն հաջորդ տարվա հունվարին: Հիվանդանոցի աշխատակցուհիներն իրենց համարում են մեկ մեծ ընտանիքի բաղկացուցիչ մասը եւ ուրախությամբ են սպասում այն պահին, երբ միասին կդաստիարակեն իրենց երեխաներին: Նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Քոնեքթիքութի նահանգի Նյու Լոնդոն քաղաքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի ութ աշխատակցուհի միաժամանակ հղիացել է: Հղի կանանցից վեցը բուժքույրեր են եւ երկուսը՝ մանկաբարձներ: