DELFI գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ մահացել է Լիտվայի առողջապահության 34-ամյա նախարար Յուրաս Պոժելան:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի հյուսիսում՝ Արշակ և Դաբիկ շրջաններում, ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 2 պաշտպանական դիրք, ինչպես նաև հրամանատարական 3 կետ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ֆրանսիացի սենատորը շեշտել է, որ ցեղասպանությունների, մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել է սենատորների մեծամասնության կողմից բազմաթիվ քաղաքական բախումներից հետո:
ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել փախստականներին ողջ աշխարհի երկրներում տեղաբաշխելու օգտին, հայտնում է գերմանական DW-ի ծառայությունը:
Եվրոպայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այսօր Լոնդոնում կքննարկեն Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերը, հայտնում է RIA Novosti-ն: Մասնակիցների հստակ կազմը դեռ հայտնի չէ:
Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Դոնեցկից չճանաչված Դոնեցկի հանրապետության զինյալների կյանքի մասին:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ ք. Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ:
Սիրիացի ապստամբները թուրք զինվորականների աջակցությամբ մոտենում են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Դաբիկ քաղաքին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Շատերը կարող են առարկել՝ նշելով, որ արտահայտությունը ավելի ազդեցիկ դառնալու համար անհրաժեշտ է «ցեղասպանություն» իրավական արտահայտության օգտագործումը պաշտոնական հայտարարություններում։ Սակայն դա նույնպես արվել է…
Իրաքի ավիացիան հազարավոր թռուցիկներ է նետել Մոսուլի մոտակայքում, որտեղ նախազգուշացվում է քաղաքի մոտալուտ գրոհի մասին:
Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ԲՐԻՔՍ-ի (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան և ՀԱՀ) 8-րդ գագաթաժողովը:
Մենք չենք կարող չտեսնել մեր հայրենակիցների խնդիրները Արևմտյան Թրակիայում, Կիպրոսում, Ղրիմում: Լիբիա, Եգիպտոս, Բոսնիա, Աֆղանստան, մենք չենք կարող նրանց թողնել:
Բեռնատար պիկապը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Սան Դիեգոյում, գահավիժել է կամրջից՝ ընկնելով այգում հավաքված մարդկանց վրա, ինչի հետևանքով մահացել է մարդ, 8-ը վիրավորվել է:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ ինքը, և՛ իր մրցակից Հիլարի Քլինթոնը պետք է հաջորդ հեռուստաբանավեճից առաջ արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատող թեսթ հանձնեն:
Շվեդիայի ակադեմիան դեռեւս չի կարողացել կապվել իր կողմից հոկտեմբերի 13-ին գրականության 2016 թվականի Նոբելյան դափնեկիր հայտարարված ամերիկացի հեղինակ-կատարող, նկարիչ, գրող եւ կինոդերասան Բոբ Դիլանի հետ, որպեսզի անձամբ հայտնի բարձր պարգեւի մասին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է մամուլի հետ կապերի պատասխանատու Ուլրիկա Չելինը:
Օգոստոս ամսին Լոնդոնում բնակարանների գները նվազել են ևս 0.6 տոկոսով: Այսպիսիով, բնակարանների գների նվազումը տեղի է ունենում 5 ամիս անընդմեջ, ինչը կապված է Brexit-ի գործընթացով պայմանավորված առկա անորոշության հետ:
Ֆրանսիայի «Հավասարության և քաղաքացիության» օրենքում փոփոխությունների միջոցով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու հարցը հնարավոր է եղել դուրս բերել խոսքի ազատությանն առնչվող խնդիրների հետ բախումից, որոնք 2012թ-ի փետրվարին նշվել ե;ն Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից:
«Այս դեպքում Հայաստանի փոքրությունն ու համերաշխ կեցվածքը հնարավորություն է տալիս, որ նաև դեպի Եվրոպա կապող օղակ լինի, նաև կոնֆլիկտների լուծման հարցում կարող է դերակատարում ունենալ»:
«Մինչև տարեվերջ մշակվող ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը չի ստորագրվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտը:
«Քննիչների թիմը եկել է այն եզրակահանգման, որ Եմենի գլխավոր շտաբի ներկայացուցիչները, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, ռազմաօդային ուժերի օպերացիայի մասին սխալ տեղեկություն են հաղորդել Սանա քաղաքում զինված հրամանատարների կոնկրետ գտնվելու վայրի մասին»,-ասվում է կոալիցիայի հայտարարությունում։
ՏԱՍՍ-ըւ՝ վկայակոչելով «Ռոսպետրեբնադզոր»-ին, գրում է, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր:
«Ռոսնեֆտը» նախատեսում է Հնդկաստան մատակարարել 100 միլիոն տոննա նավթ` 10 տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությանը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է: Նման հայտարարությամբ ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվության անվտանգության ապահովման հարցերով համաժողովին հանդես եկավ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը` շեշտելով, որ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկն է:
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Բուք Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մայեն շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին և ժխտողականության դեմ բոլոր պայքարողներին` Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առիթով:
Ժնեւի երկնքում չճանաչված թռչող օբյեկտ են նկատել։ La Tribune de Genеve թերթում հրապարակված լուսանկարներում մութ երկնքի ֆոնին կարելի է տեսնել լուսարձակող ձվաձեւ օբյեկտ եւ երեք կետ դրա վրա:
Երկու կին «The New York Times»-ի միջոցով մեղադրել են Թրամփին սեռական ոտնձգության մեջ: Նրանցից մեկը գործարար մի կին է, ով ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել 1978 թվականին ինքնաթիռում, չվերթի ժամանակ:
«Մենք խնդիր ունենք կարգավորել հակամարտությունները, որպեսզի դրանք այլևս չլինեն։ Այս հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումները բոլորովին տարբեր են»։
Պաշտոնական Լոնդոնը դիտարկում է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը` Սիրիայում հակամարտության խորացման պարագայում:
Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը տաս տարի աշխատանքի արդյունք է:
Նոր հաշվեհամարների, տան վարկավորման, թոշակային հաշվեհամարների և նույնիսկ օնլայն ծառայություններից օգտվողների թվի կայուն աճի շնորհիվ «Wells Fargo»-ն բանկային արդյունաբերությունում մեծ համբավ էր վայելում: Սակայն վերջերս բացահայտվել էր, որ վաճառքի տարեկան նպատակներին հասնելու համար բանկի աշխատակիցները բացել էին ավելի քան 2 միլիոն կեղծ հաշվեհամարներ: