Մենք մեր պահանջն ամեն օր պետք է հնչեցնենք. քաղբանտարկյալներն իմ ու քո չեն լինում. Մենուա Սողոմոնյան

Այս պահին Երևանում «քաղբանտարկյալներին» կարգախոսով բողոքի ակցիա է ընթանում:

ԱկցիայիԱզատություն  մասնակիցներն իրենց ձեռքում պահել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկարները։

Նախատեսված էր, որ բողոքի ակցիան պետք է անցկացվեր ՀՀ կառավարության շենքի մետ, որտեղ այս պահին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, սակայն ոստիկանությունը խանգարում է նրանց առաջ շարժվելուն:

«Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ձեռքսեղմում է անում և գովեստի խոսքեր է շռայլում մի մարդու նկատմամբ, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։ Այստեղ գալուց առաջ դուք գտնվում էիք Բաքվում և սեղմել եք մի մարդու ձեռքը, որը թաթախված է արյան մեջ, որի ձեռքով հարյուր հազարավոր մարդիկ դարձել են տնավեր և չեն ապրում իրենց հազարամյակների բնօրրանում։ Այսօր դու այստեղ ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ Դուք խրախուսում եք, որ մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի, ազատ կարծիքի համար»,- ակցիայի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» միավորման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Դադարեցրեք քաղաքական հետապնդումները», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ բռնապետությանը»։ Ամբողջ ակցիայի ընթացքում նրանք գոռում են «Ազատություն քաղբանտարկյալներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031