Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնն ու Եվրամիությունը պատրաստ են ձեռնամուխ լինել Brexit-ի հարցով բանակցություններին, հայտնում է Reuters-ը։
Հետաքննությունների դաշնային բյուրոն IT-մասնագետների հետ համատեղ հետաքննություն են կատարում՝ պարզելու Trump Organization ընկերության և ռուսական «Ալֆա-բանկի» կապերը, հայտնում է CNN-ը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է պետաշխատողներից աշխատանքի տեղավորել բոլոր չաշխատող ազգականներին, կանանց ու սիրուհիներին, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կացնով զինված տղամարդը հարձակվել է ու վիրավորել կայարանում գտնվող մի քանի մարդու, հայտնում է Spiegel-online պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությանը։
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Պակ Կին Հեի իմփիչմենթը, այս մասին որոշումը կայացրել էր երկրի խորհրդարանը 2016թ. դեկտեմբերի 9-ին խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտնում է Уonhap News-ը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, թե Ռուսաստանը չի խնդրում Արևմուտքի երկրներին չեղարկել իր դեմ սահմանված պատժամիջոցները։
Ֆինլանդիայի մայրաքաղաքի օդային նավահանգիստը գլխավորել է 10 դիրքից բաղկացած այն ցուցակը, որը eDreams միջազգային տուրիստական գործակալության փորձագետների կողմից կազմվել է ավելի քան 65 հազար ճանապարհորդների գնահատականների հիման վրա:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են իր թեկնածությունը տվյալ պաշտոնում վերընտրվելու հարցում:
«Միանշանակ վստահ եմ, որ Երևանի և Բրյուսելի հարաբերությունների զարգացումը Մոսկվայի համար ամենաքիչը չեզոք իրադարձություն է, ամենաշատը՝ լավ լուր, քանի որ Հայաստանը հաստատում է իր՝ արևմտյան գործընկերների և Ռուսաստանի միջև բանակցությունների հուսալի հարթակի կարգավիճակը»։
Ժողովրդականություն վայելող Rolling Stone հանդեսի իտալական տարբերակը մարտյան համարի շապիկը զարդարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարը:
Օտտավայում մարտի 8-ին տեղի է ունեցել ԿանադաՀայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից դադարեցնել իրենց երկիրը նացիստական անվանելուց:
«Զինվորականների որակի տեսանկյունից հայկական կողմը միշտ առավելություն է ունեցել հակամարտությունում այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը թե՛ տեխնիկապես, թե՛ բանակի թվաքանակով գերազանցում է հայկական կողմերին։ Սա բավականին էական հանգամանք է եղել զսպման համար»,- ասաց Մալաշենկոն։
«Մենք ցանկանում ենք ընկալելի դարձնել, որ ամեն ինչում պետք է տրամաբանություն լինի, և այդ տրամաբանության շրջանակում պետք է աշխատանք տանել դետալների շուրջ»։
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում աղի լճի ջուրը վարդագույն երանգ է ստացել արեւի լույսի, բարձր ջերմաստիճանների եւ տեղումների ցածր մակարդակի ազդեցության ներքո: Այս մասին հայտնել է Ուեսթգեյթ բնայգու վարչությունը:
Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության ու ներքին գործերի հարցով կոմիտեն այսօր քվեարկել է ուկրաինացիների համար ԵՄ վիզաների չեղարկման օգտին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով վեհաժողովի մամուլի ծառայության ներկայացուցչին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի և Պատիժների կրման դաշնային ծառայության կառույցներում զբաղեցրած պաշտոններից 10 գեներալի է ազատել, հայտնում է RIA Novosti-ն։
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) խորագրով վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի հեղինակն է ամերիկյան հեղինակավոր «Էմմի» կինոփառատոնի դափնեկիր, հայտնի վավերագրող Ջո Բեռլինգերը, տեղի կունենա Նյու Յորքի «Տրայբեկա» (Tribeca FilmFestival) փառատոնում։
Մեծ Բրիտանիան ԵՄ-ին պարտք է մոտ 2 մլրդ եվրո, պնդում է Խարդախությունների դեմ եվրոպական բյուրոն, գրում է Deutsche Welle-ն։
Մերձմոսկովյան Պոդոլսկում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, որի նկատմամբ դաշնային հետախուզություն էր հայտարարվել հետաքննությունից խուսափելու համար, հայտնում է Rusarminfo-ն։
Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի շենքերից մեկի վերելակում գնդակահարել են երկու հայ գործարարի:
Չկա ոչ մի հակամարտություն, որի կարգավորումը հնարավոր կլիներ առանց ԱՄՆ-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։
«Պետք է հանգստացնեմ բոլորին՝ և՛ ԶԼՄ-ներին, և՛ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին՝ ասելով, որ ԵՏՄ-ն չի տապալվում և ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար առաջնահերթություն է»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 8-ին հարցաքննվել է որպես վկա գերմանական Volkswagen ընկերության մեքենայությունների գործի շրջանակում՝ կապված մթնոլորտ արտանետումների ցուցանիշների հետ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը Ռուսաստանից ակնկալում է գազի ոչ թե ցածր գին, այլ միութենական պարտավորությունների կատարում։
Մարտի 7-ին Ժնևի Ազգերի պալատում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի 34-րդ նստաշրջանում, կայացել է Ռուսաստանի, Հայաստանի, Վատիկանի և Լիբանանի համատեղ կազմակերպած համաժողովը, որը կրում է «Փոխադարձ հարգանքն ու խաղաղ գոյակցումը՝ որպես կրոնամիջյան խաղաղության և կայունության պայման. Քրիստոնյաների և մյուս կրոնների ներկայացուցիչների աջակցությունը»։
Արման Թաթոյանը նշել է, որ Արցախին առնչվող հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունն ու միջազգային գործընկերների այցերն Արցախ սահմանափակելու ադրբեջանական փորձերը հաջողություն չեն ունենալու: Դրա վառ օրինակը Արցախի Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրներից 104 միջազգային փորձագետների այցն էր Արցախ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես լոբբիստ, որը պաշտպանելու է Թուրքիայի շահերը, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հանդուրժել Իրանի ռազմածովային ուժերի «սադրիչ գործողությունները», հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, տեղեկացնում է RIA Novosti-ն։
Թուրքական դիվանագիտական անձնագրեր ունեցող մի քանի դիվանագետ ապաստան է խնդրել Շվեյցարիայից, հայտնում է Tages-Anzeiger թերթը։