
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Շոմբի Շարփն անդրադարձել է Ադրբեջանի կողմից քիմիական զինատեսակների օգտագործմանը

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արցախում ադրբեջանցիների կողմից ֆոսֆոր ու այլ քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զենքեր կիրառելու վերաբերյալ նյութը:
Ողջունելի է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարն ուշադրություն է դարձրել այս կորածանարար զինատեսակի օգտագործմանը: Հավանաբար, միջազգային կառույցներում սկսում են գիտակցել` որքան անմարդկային են ադրբեջանական արարքներն Արցախում, ու ինչ դաժանությունների են նրանք ընդունակ հայերի նկատմամբ:
Զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին նյութով կիսվելն արդեն իսկ նշանակում է, որ միջազգային կառույցները սկսել են գիտակցել, թե ինչ աղետալի հետևանքներ է ունենում նրանց կողմից Արցախ չայցելելը, քանի որ այդ փաստն առիթ է տալիս, որ Ադրբեջանն ավելի լկտիաբար ու գազանաբար պահի իրեն՝ տեսնելով, որ միջազգային կառույցներն աչք են փակում իր վայրագությունների վրա: