Բաժիններ՝

Պենտագոնը մոտ 2,000 զինծառայnղ է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու գործում

Պենտագոնը մոտ 2,000 ամերիկացի զինծառայող է ներգրավել երկրաշարժից հետո Վենեսուելային օգնություն ցուցաբերելու հետ կապված տարբեր խնդիրների կատարմանը։ Այդ մասին հուլիսի 1-ին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Հարավային հրամանատարության ղեկավար Ֆրենսիս Դոնովանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ներկայումս ԱՄՆ ԶՈՒ-ն, պատերազմի նախարարությունը տվյալ շրջանում ունեն մոտավորապես 2,000 զինծառայող, նրանք գործում են ցամաքում, օդում, ծովում, ինչպես նաև տեղակայված են Վենեսուելայի շուրջ։ Նրանք ամենօրյա ջանքեր են գործադրում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու, հետևանքների վերացմանը օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև անհրաժեշտ բեռների առաքումն ապահովելու համար»,- նշել է Դոնովանը լրագրողների համար ճեպազրույցում։

Ինչպես հստակեցրել է գեներալը, ԱՄՆ-ը Վենեսուելայում և դրա շուրջ գործողություններին աջակցելու համար օգտագործում է նաև ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, ցամաքային տեխնիկա և նավեր։

Դոնովանը հավաստիացրել է, որ ամերիկացի զինծառայողներն այդ խնդիրները կատարելուց հետո կլքեն Վենեսուելան և կվերադառնան տարածաշրջանում ընթացիկ գործողություններին։ ԱՄՆ ԶՈՒ Հարավային հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտու մեջ են մտնում Կենտրոնական և Հարավային Ամերիկան, ինչպես նաև Կարիբյան տարածաշրջանը։

Հիշեցնենք, որ երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումով գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Վերջին տվյալներով՝ տարերքի հարվածի հետևանքով զոհվել է 2,295 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031