Ուզում ենք օգնել ՀՀ-ին բազմազանեցնել էներգետիկ ոլորտը, փորձ ունենք Ուկրաինայում, Մոլդովայում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

«Էներգակիրների հարցում Հայաստանին անհրաժեշտ է ռազմավարական բազմաշերտ և համապարփակ մոտեցում»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ԵՄ-ն աջակցում Հայաստանին էներգետիկ ոլորտում։ Նա նշեց, որ այնպես, ինչպես օգնում են Հայաստանին բազմազանեցնել առևտուրը, ուզում են օգնել Հայաստանին բազմազանեցնել էներգամատակարարումները։

«Ահա թե ինչու հաջորդ շաբաթ ԵՄ-ից  փորձագետների խումբ կժամանի Հայաստան, մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ՝ Ուկրաինայում, Մոլդովայում, անցել ենք դրա միջով, մեծ փորձ ենք կուտակել, ինքներս ԵՄ-ում բախվել ենք խնդիրների։ Միևնույն  ժամանակ ներդրում ենք անում ռեգիոնալ էներգետիկ անվտանգության մեջ, նոր էներգետիկ փոխկապակցվածության երթուղիներ բացելով և ավելի կուռ ռեգիոնալ էներգետիկ ցանցերի ձևավորմանն աջակցելով։  25 միլիոն է ներառում այդ ծրագիրը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031